Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 31.03.2016

2016 թվականի մարտի 31-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ: Օրակարգում ներառված էր՝

Հաղորդում  հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրների վերաբերյալ

Հաղորդում հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրների վերաբերյալ 30.03.2016

2016 թվականի մարտի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և

Վայոց ձորի մարզային գրադարանում  կազմակերպվել էր միջոցառում` նվիրված Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի  տոնին

Վայոց ձորի մարզային գրադարանում կազմակերպվել էր միջոցառում` նվիրված Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի տոնին 30.03.2016

Երեկ Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին՝ Սուրբ Զատիկին նվիրված միջոցառում: Միջոցառումն իր հայրական օրհնությամբ և Տերունական աղոթքով բացեց Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Միջոցառումը կազմակերպել էր մարզային գրադարանի մանկական բաժնի վարիչ Ջեմա Մարգարյանը: Գրադարանի ակտիվ ընթերցող աշակերտների ուժերով Սուրբ Զատկի տոնի մասնակիցներին ներկայացվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ զատկի խորհուրդը: Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը, իսկ ամփոփիչ խոսքով՝ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Տեղի ունեցավ գործակարգավարական  հերթական խորհրդակցությունը

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 29.03.2016

  Մարտի 29- ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյան ի մոտ մարզպետի տեղակալ ների ,  մարզպետի խորհրդական ի , մարզպետարանի  աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետեր ի մասնակցու թյամբ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը : Մարզպետ Հ. Սարգսյանը մինչ խորհրդակցությունը շնորհավորեց Շահեն Վարդանյանին մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական...

ՀՀ գյուղնախարարն այցելել  է Վայոց ձորի մարզ

ՀՀ գյուղնախարարն այցելել է Վայոց ձորի մարզ 25.03.2016

Այսօր՝ մարտի 25-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում: Այցի շրջանակում նախարարը հանդիպոիմ է ունեցել մարզի համայնքների ղեկավարների, նորաստեղծ գյուղատնտեսական կոոպերատիվների ներկայացուցիչների, գյուղատնտեսների հետ: Հանդիպումը վարել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել են գյուղնախարարի տեղակալ տեղակալ Ռոբերտ Մակարյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, գյուղնախարարության և մարզպետարանի համապատասխան պաշտոնատար անձիք, գինեգործներ, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակող կազմակերպությունների, ՋՕԸ-ի ղեկավարներ և անհատ գյուղատնտեսություններ վարողներ: Հանդիպման մասնակիցների առջև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական փուլի, ինչպես նաև նախորդ տարի մարզի գյուղատնտեսության ոլորտում գրանցված արդյունքների մասին հաղորդումով հանդես է եկել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը: Վարչության պետը նշել՝

Վայոց ձորի մարզային գրադարանում նշվեց պոեզիայի միջազգային օրը

Վայոց ձորի մարզային գրադարանում նշվեց պոեզիայի միջազգային օրը 22.03.2016

Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ հերթական միջոցառումը, որը նիրված էր Պոեզիայի միջազգային օրվան: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնատար անձիք, գրադարանի և մշակութային այլ կազմակերպությունների ու Եղեգնաձորի մշակութասեր հասարակայնության ներկայացուցիչներ, դպրոցականներ: Այն կազմակերպել էր մարզային գրադարանի սպասարկման բաժինը: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Դպրոցական երեխաների կողմից ներկայացվեց հայ մեծանուն բանաստեղծների և վայոցձորյան հայտնի ստեղծագործողների բանաստեղծություններ, որոնք ընդգրկում էին սիրո ու հայրենասիրության, քնարերգության ու փիլիսոփայության մոտիվները: Ներկայացվող բանաստեղծությունների ազդեցությամբ ներկաները պատանեկան սիրո հուշերից մեկեն պարուրվում էին հայրենասիրական և հայրենապաշտական զգացումներով, մեկ էլ մտովի դառնում՝ երկրի պատմական քառուղիների ճանապարհորդ ու կարոտով հիշում կորուսյալ հայրենիքի սրբազան տարածքները: Նշենք, որ 1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում մարտի 21-ը պոեզիայի միջազգային օր ընդունելու որոշումը մարդկանց հոգիներում հենց այդպիսի զգացողություններ արթնացնելու նպատակ է ունեցել, քանզի որոշման մեջ մասնավորապես ասվում է.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 13:41:01