Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը պարգևատրեց Մելս Բաբայանին

22.07.2016

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ  պարգևատրեց Վայոց ձորի մարզի  մշակույթի բնագավառի երկարամյա աշխատող Մելս Վահրամի Բաբայանին:  Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը: Մարզպետը շնորհավորեց հոբելյարին, մատնանշեց նրա դերակատարությունը մարզի մշակութային կյանքի աշխուժացման, նշանակալի ներդրումը՝ մշակույթի զարգացման և տարածման  գործում և մաղթեց ամուր առողջություն ու վաստակած հանգստի բարի վայելում: 

Մելս  Բաբայանը շուրջ 30 աշխատել է մարզի մշակույթի ոլորտում: Նա 1975-ից մինչև 1995 թվականն  աշխատել է որպես ՀԽՍՀ Եղեգնաձորի շրջգործկոմի մշակույթի բաժնի վարիչ, իսկ 1995-ից  մինչև 2004 թվականը զբաղեցրել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի գծով գլխավոր մասնագետի պաշտոնը:

Աշխատանքային գործունեության ընթացքում Մելս Բաբայանն արժանացել է ԽՍՀՄ և ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրությունների, ինչպես նաև  ՀԱՄԽ-ի  պատվոգրերի և շնորհակալագրերի:

Նա ամուսնացած է,  ունի 2 զավակ և 4 թոռ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28