Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալեց նորակոչիկ Ռուբեն Հարությունովին

25.07.2016

 Հուլիսի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալեց նորակոչիկ, ՌԴ <<ԻՏ-Պլանետա 2015/16>> տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի կողմից կազմակերպված մրցույթի <<Ազատ ծրագրային ապահովում և ռոբոտատեխնիկա>> անվանակարգի 2-րդ մրցանակակիր Ռուբեն Հարությունովին և նրա մորը՝ Մարինա Հարությունովային:
Մարզպետը հետաքրքրվեց խոստումնալից երիտասարդի ապագա պլաններով և նրան հաջողություն ու անվտանգ ծառայություն մաղթեց:
Մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ հպարտանում է ետդպրոցական կրթության դժվարին ճանապարհի առաջին աստիճանում իր գիտելիքներով ու տաղանդով փայլող Ռուբենով և առհասարակ՝ մարզի բոլոր խելացի երիտասարդներով, ովքեր ոտք են դնում գիտության ուղիներ տանող պատվաբեր ճանապարհին և հույս հայտնեց, որ Ռուբեն Հարությունովը նույնպիսի ջանադրությամբ հանդես կգա նաև հայրենիքի սահմանները անառիկ պահելու և իր հարազատ ժողովրդի ու սիրելի մայրիկի անդորրը պահպանելու գործում:
Մարզպետը հորդորեց Ռուբենի մայրիկին որդու հետ կապված խնդիրների դեպքում դիմել մարզպետարանի աշխատակազմի ցանկացած աշխատակցի և հայտնեց մշտապես Ռուբենի կողքին լինելու իր պատրաստակամությունը:
Նշենք, որ Ռուբեն Հարությունովը ուսանել է Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում, այնուհետև ընդունվել է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ: Նա քոլեջի <<2201 հաշվողական մեքենաներ, համակարգեր, համալիրներ և ցանցեր>> մասնագիտական բաժնի սան է եղել: Քոլեջի ավարտական կուրսի ուսանող Ռուբեն Հարությունովը ս/թ մայիսին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կայացած <<Ազատ ծրագրային ապահովում և ռոբոտատեխնիկա>> անվանակարգում արժանացել է 2-րդ կարգի մրցանակին, իսկ հայաստանյան փուլում գրավել է առաջին տեղը:
Նշենք, որ Ռուբեն Հարությունովն արդեն ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան և ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո կշարունակի իր բուհական կրթությունը:
Մնում է խաղաղ օրեր, անվտանգ ծառայություն և բարի վերադարձ մաղթել Հայոց բանակի բոլոր զինվորներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28