Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

25.07.2016

  Հուլիսի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը:
Խորհրդակցության սկզբում մարզպետը խոսեց ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքների մասին և հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանին՝ գործադրել ավելի մեծ ջանքեր հաջորդող տարիների մրցույթներում առավել բարձր արդյունքների հասնելու նպատակով:

Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրած և ընթացիկ շաբաթում իրականացվելիք աշխատանքների և ծրագրերի մասին հաշվետվությամբ հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը ներկայացրեց մարզում իրականացվող շինվերանորոգման աշխատանքները, նշելով որ Ջերմուկ քաղաքի Արփա գետի ճեմուղու վերանորոգման աշխատանքների ավարտիժամկետը  ս/թ օգոստոսի 1-ն է: Ներկայացվեց նաև Խաչիկ համայնքի ճանապարհի ոլորանների լայնացման, Ռինդի ճանապարհի վերանորոգման աշխատանքների ընթացքի և Վարդահովիտի խճապատվող ճանապարհի մեկնարկվող աշխատանքների մասին տեղեկություն:
Գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը ներկայացրեց մարզի համայնքներում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման գործընթացի մասին, որի առիթով մարզպետը հանձնարարեց վարչության պետին՝ հորդորել բոլոր համայնքներին արագորեն ձևավորել գյուղատնտեսական կոոպերատիվներ և կազմակերպչական աշխատանքները հնարավորինս կարճ ժամկետում ավարտել և նշեց, որ ՀՀ կառավարությունը աշխատանքներ է տանում աջակցելու համայնքներին՝ համաֆինանսավորման այլ աղբյուրներ գտնելու գործում:
Խոսվեց զբոսաշրջային ծրագրերի, հասարակական կազմակերպությունների միջոցով մարզի հանրակրթական կազմակերպություները դպրոցական գույքով ապահովելու, ինչպես նաև մարզի դպրոցներում ներառական կրթության հետ կապված խնդիրների մասին: Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարի կողմից մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանձնարարություններ ստացան, ուղղված իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացմանը և առաջացած խնդիրների լուծմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28