Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ քաղաքացիների հունիս ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների հունիս ամսվա ընդունելությունը 14.06.2016

2016 թվականի հունիսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 94 քաղաքացի, ընդունելության էին եկել 98-ը: Ընդունելության եկած 94 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Երկու քաղաքացի դիմել էր բուժսպասարկման պետական պատվերից օգտվելու, 1 քաղաքացի՝ տան վթարայնության, 1 քաղաքացի՝ հողհատկացման հարցերով: Հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարներին՝ ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացիներին:

ՀՀ Շիրակի մարզում քննարկվել են համայնքների խոշորացմանը վերաբերող հարցեր

ՀՀ Շիրակի մարզում քննարկվել են համայնքների խոշորացմանը վերաբերող հարցեր 14.06.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունիսի 10-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մասնակցել է > ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և > օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը, որը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, մարզպետներ, ԱԺ խմբակցության պատգամավորներ, խոշորացվող համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 13.06.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ մարզպետի տեղակալների, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթում իրականացվելիք աշխատանքների և ծրագրերի մասին հաշվետվությամբ: Ներկայացվեց մարզում իրականացվող շինվերանորոգման և ճանապաճնարհների վերանորոգման աշխատանքների, ավարտական և միասնական քննությունների ընթացքը: Մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը ներկայացրեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի ենթակառույցների շինարարության և գործարկման հեռանկարների նպատակով նույն որոշման N1 հավելվածով սահմանված` ֆիզիկական անձանց պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.975 հեկտար հողերի նկատմամբ, ըստ նույն որոշման N 2 հավելվածի հատակագծերի, բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված օտարվող սեփականության սեփականա

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը 13.06.2016

Ս/թ հունիսի 13-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2016 թվականի հերթակա նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին

Խեցեգործական աշխատանքների ցուցահանդես Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնում

Խեցեգործական աշխատանքների ցուցահանդես Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնում 10.06.2016

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնն աչքի է ընկնում իր նորարական և երիտասարդների համար նախատեսված հետաքրքիր մտահաղացումներով և ծրագրերով: Հունիսի 9-ին, տեղի ունեցավ նման ծրագրերից մեկի ամփոփիչ ցուցահանդեսը: 2016 թվականի մարտի 24-ին կենտրոնում մեկնարկել է > ծրագիրը: Երկու ամիս տևողությամբ ծրագրին մասնակցել են 14 երիտասարդներ, Վայոց ձորի մարզի տարբեր համայնքներից: Ցուցահանդեսին ներկայացված էին դասընթացի մասնակիցների 60-ից ավելի կավե աշխատանքները: Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը, Եղեգնաձորի մշակութային կրթօջախների, դպրոցների տնօրեններ, ծնողներ և երիտասարդներ: Կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանի խոսքով այս ծրագիրը կենտրոնի կողմից իրականացրած սոցիալական ուղղվածություն ունեցող առաջին ծրագիրը չէ: Կենտրոնում իրականացվել

Կանանց ու տղամարդկանց հավասարությունը՝ երկրի զարգացման և սոցիալական արդարության նախադրյալ խորագով սեմինար Վայոց ձորի մարզպետարանում

Կանանց ու տղամարդկանց հավասարությունը՝ երկրի զարգացման և սոցիալական արդարության նախադրյալ խորագով սեմինար Վայոց ձորի մարզպետարանում 10.06.2016

Հունիսի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ > խորագիրը կրող ինտերակտիվ պարապմունքը: Սեմինարի հիմնական թեմաները երկուսն էին. > և >: Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզի 6 համայնքերի կոպերատիվների, ինչպես նաև մարզում հասարակական գործունեությամբ զբաղվող ակտիվ կանայք: Դասընթացը վարում էին փորձագետներ՝ Թամարա Հովնաթանյանը և Լիլիթ Զաքարյանը: Մինչ դասընթացը մարզպետարանի շենքի առաջին հարկում բացվել էր նույն թեմայով ցուցահանդես: Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունել է մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 17:24:57