Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քննարկվեց ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների մարզային ծրագիրը

14.09.2016

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեց ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների մարզային ծրագիրը: Քննարկմանը մասնակցում էին մարզետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը, մշակույթի և սպորտի գծով պատասխանատուն, ինչպես նաև տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:

Մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ ՀՀ ՏԿԶ նախարարությունում նախորդ օրը կայացած աշխատանքային քննարկման ժամանակ Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման հանրապետական հանձնաժողովի նախագահի տեղակալ-տոնական միջոցառումների համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է տոնական միջոցառումների անցկացման հանրապետական ծրագիրը, որը մայրաքաղաքում և բոլոր մարզերում անցկացվելու է միասնական օրակարգով:
Միջոցառումներն սկսվելու են սեպտեմբերի 21-ին, ժամը՝ 10.30-ին՝ Արցախյան Ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձաններին պսակադրությամբ և ծաղիկների խոնարհումով:
Այնուհետև ժամը 13.00՝ համապատասխան բոլոր եկեղեցիներում տեղի կունենան օրհնության և բարեմաղթանքի ծեսեր, 16.00՝ հանդիսավոր նիստեր, որտեղ կհնչեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմական առաջնորդների օրհնության խոսքերը, ՀՀ Նախագահի, մարզերում իշխանության ներկայացուցիչների տոնական զեկույցները: Հանդիսավոր նիստերում կլինեն ելույթներ, պարգևատրումներ և համերգային ծրագիր:
Միջոցառումները կավարտվեն Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում կայանալիք տոնական համերգով ( ժամը 19.00) և  հրավառությամբ (ժամը՝ 21.00) : 

Ըստ ներկայացված օրակարգի կետ առ կետ քննարկվեց մարզային ծրագրի իրականացման քայլերը:
Մարզպետը հանձնարարություններ տվեց քննարկման մասնակից-մարզային միջոցառումների կազմակերպման պատասխանատուներին՝ ուղղված տոնական միջոցառումների պատշաճորեն կատարմանը՝ քաղաքի, համերգային դահլիճների և Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնի տոնական հանդերձանք, համերգային գեղեցիկ և թեմատիկ ծրագրեր, միջոցառումների մասսայականության ապահովում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 12:48:41