Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

13.09.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցությանն արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը:
Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը ներկայացրեց մարզում իրականացվող շինարարական աշխատանքների, իսկ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը ներկայացրեց բերքհավաքի ընթացքը: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը նշեց, որ տարվում են ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին ճանապարների ընթացիկ վերանորոգումներին, ՓՄՁ զարգացմանը, զբոսաշրջությանը և արտաքին հարաբերություններին վերբերող հարցեր:
Վերջում մարզի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուղղված տնտեսության ոլորտային խնդիրների լուծմանը :

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 17:14:40