Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է <<Ես մենակ չեմ>> խորագրով ամառային ճամբար

Մեկնարկել է <<Ես մենակ չեմ>> խորագրով ամառային ճամբար 17.08.2016

Այսօր Վայոց ձորի թեմի առաջնորդարանում յուրահատուկ մթնոլորտ և տրամադրություն էր տիրում, որի գլխավոր ,,մեղավորները,, երեխաներն էին. տեղի ունեցավ ,,Ես մենակ չեմ,, երկշաբաթյա ամառային ճամբարի բացման հանդիսավոր արարողությունը: Ճամբարի իրականացման գաղափարը պատկանում է Վայոց ձորի թեմի առաջնորդարանի աշխատակից, <<Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն,, ՀԿ-ի անդամ Խնկանուշ Մարկոսյանին: Ճամբարի բացման արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ներկայացուցիչներ Եղեգնաձորի քաղաքապետարանից, ծնողներ, բազմաթիվ երիտասարդներ: Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Տերունական աղոթքով: Այս հրաշալի մտահաղացումն իրականաթյուն դարձնելու գործում իրենց ներդրումն ու աջակցությունն են ցուցաբերել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը...

Անցկացվեց քաղաքացիների օգոստոս ամսվա ընդունելությունը

Անցկացվեց քաղաքացիների օգոստոս ամսվա ընդունելությունը 16.08.2016

2016 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 160 քաղաքացի, ընդունելության էին եկել 141-ը: Ընդունելության եկած 139 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Մեկ քաղաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման, 1 քաղաքացի՝ այլ հարցերով: Հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարներին՝ ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացիներին:

Անցկացվեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Անցկացվեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 15.08.2016

2016 թվականի օգոստոսի 15-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարում էր մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և ստորաբաժանումների պետերը: Խորհրդակցության սկզբում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը և իրականացվելիք ծրագրերը: Վերջում Ս. Թարվերդյանի կողմից կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ՝ ուղղված համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացմանը և խնդիրների լուծմանը:

Տոնակատարություն Նորավանքում՝ նվիրված Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին

Տոնակատարություն Նորավանքում՝ նվիրված Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին 14.08.2016

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, որն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց օգոստոսի 14-ին:Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն այս տարի նույնպես առանձնահատուկ կերպով նշվեց Նորավանքում: Նորավանքի Սբ. Կարապետ եկեղեցում Սբ. Աստվածածնի Վերափոխմանտոնին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց: Օրվա պատարագիչն էր Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում մեկնաբանեց տոնի խորհուրդը: Սբ. Պատարագից հետո, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանի, Սբ. Աստվածածնին նվիրված շարականների երգեցողությամբ, դպրաց դասի և մասնակիցների ուղեկցությամբ, թափորը շարժվեց վանական համալիրի գլխավոր եկեղեցի` Սբ. Ասվածածին եկեղեցի, որտեղ էլ կատարվեց Խաղողօրհնեքի արարողությունը, որի ավարտին Հայր Սուրբը մեկնաբանեց տոնի խորհուրդը՝ կարևորելով հայ կնոջ առաքելապաշտ և հայեցի կերպարը, հայ կնոջ հասարակության մեջ ունեցած դերն ու նշանակություն: Հայր Սուրբը կոչ արեց ներկաներին միասնաբար աղոթելու հայոց ազգի միասնականության,զորության, բարգավաճման և հայոց սահմանների ու հերոս զինվորների անսասանության համար: Արարողության ավարտին օրհնված խաղողը բաժանվեց հավատացյալներին: Տոնակատարությունը շարունակվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից կազմակերպված մշակութային հանդիսությամբ, որի ընթացքում ելույթ ունեցան Վայոց ձորի շնորհալաի երիտասարդները և պատանիները: Միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ վայոցձորցիներ, զբոսաշրջիկներ և ուխտավորներ Հայաստանի տարբեր մարզերից և արտերկրից: Տոնի օրը Նորավանքի Մոմիկի անվան թանգարանում ,,Սյունիք-Զարգացում,, ՀԿ-ի բատիկի խմբակի սաները ցուցահանդես էին կազմակերպել: Նորավանքում տիրում էր հոգևոր-մշակութային մթնոլորտ: Թող Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Աստուծո օրհնությունն ու զորությունը մշտապես հովանի լինի Նորավանքի ուխտավորներին և մեր ազգին:

Գործակարգավարական խորհրդակցություն՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի գլխավորությամբ

Գործակարգավարական խորհրդակցություն՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի գլխավորությամբ 08.08.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Մարզի ղեկավարը Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Ներսիսյանին հանձնարարեց հետևել Երևանում հուլիսի 23-ից մեկնարկած գյուղատնտեսական մթերքների տոնավաճառին մարզի ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցությանը և մասնակիցների ցանկի ճշգրտմանը, հետևել մարզի համայնքներում ընթացող բերքահավաքի և կերերի կուտակման աշխատանքներին: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի անցկացման աշխատանքները: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյանին հանձնարարվեց պատշաճ մակարդակով իրականացնել մրցույթի կազմակերպչական աշխատանքները: Ա. Ղազարյանին հանձնարարվեց նաև՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ զբաղվել օգոստոսյան խորհրդակցության նախապատրաստական աշխատանքներով: Վերջում Հ. Սարգսյանի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ, որոնք վերաբերում էին համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացմանը և խնդիրների լուծմանը:

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 03.08.2016

Սահմանված կարգի համաձայն` 2016 թվականի օգոստոսի 12-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-28 15:26:40