Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

10.10.2016

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, մասնակցությամբ՝ մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի:
Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ընթացքում արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքի, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերի մասին հաղորդումով:

Խորհրդակցությանը քննարկվեցին Ջերմուկում Արփայի առափնյա ճեմուղու շինարարության ավարտի, աշնանացանի, մարզում արտադրված խաղողի մթերումների, գնումների գործընթացի, առողջապահական խնդիրների, սահմանամերձ համայնքներում կինո-աշուն փառատոնի կազմակերպման, մարզային զարգացման ծրագրի կազման, Հայ-ռուսական համատեղ ֆորումի մասնակցության, մարզային ենթակայությամբ կազմակերպություններում աուդիտի անցկացման, ճանապարների ընթացիկ վերանորոգումների, ներառական կրթության, ՏԻՄ ընտրություններից հետո համայնքներում ընդունում-հանձնում կազմակերպելու հետ կապված հարցեր: Վերջին հարցի կապակցությամբ մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետին, կազմել՝ խոշորացված համայնքներում կայանալիք ավագանու առաջին նիստերի ժամանակացույցը:

Վերջում մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտներում խնդիրների լուծմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:33:03