Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

17.10.2016

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, մասնակցությամբ՝ մարզպետի տեղակալի, մարզպետի խորհրդականի և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի:
Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ընթացքում արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքի, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերի մասին հաղորդումով:
Խորհրդակցությանը քննարկվեցին մարզում իրականացվող շին-վերանորոգման և ճանապարհաշինական աշխատանքներին, աշնանացանի ընթացքին, մարզում արտադրված խաղողի մթերումներին,  առողջապահական ոլորտի խնդիրներին, կրթակազմակերչական մարզային խնդիրներին, մարզի զարգացման ծրագրի կազման մեթոդաբանությանը և ՏԻ մարմիններին առնչվող հարցեր: Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետին, ըստ խոշորացված համայնքներում կայանալիք ավագանու առաջին նիստերի օրակարգի՝ ապահովել նիստերում մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությունը:
Վերջում մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտներում խնդիրների լուծմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00