Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկություն Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Ռազմիկ Հակոբջանյանի հայտնաբերման մասին 05.09.2016

2016 թվականի սեպտեմբերի 4-ին, ժամը 23.50-ին Սուսամբար Նապոլեոնի Խաչատրյանը (ծնված 1963 թվականին, ք. Եղեգնաձոր) հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժանմունք, որ իր ամուսին Ռազմիկ Մանվելի Հակոբջանյանը (ծնված 1962 թվականին, ք. Եղեգնաձոր) նույն օրը ժամը 06.30-ի սահմաններում տնից դուրս է եկել անասուններն արածեցնելու, գնացել է > կոչվող հանդամաս և այլևս չի վերադարձել: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 5-ին, ժամը 03.55-ին Ռազմիկ Հակոբջանյանը հայտնաբերվել է Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքի Արփա գետի ափամերձ հատվածում և ներկայացվել բաժին: Ռազմիկ Հակոբջանյանը հայտարարել է, որ քնել է և մնացել գետի ափին: Տեղեկատվությունը՝ ըստ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պաշտոնական հաղորդագրության:

      ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ տեղի ունեցավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ տեղի ունեցավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը 05.09.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալի, մարզպետի խորհրդականի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցությանն արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը ներկայացրեց Ջերմուկի ճեմուղու կառուցման շինարարական աշխատանքների ընթացքը և մարզի համայնքների ղեկավարների կողմից քաղաքացիներին և շինարարական կազմակերպություններին տրված շինթույլտվությունները: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը ներկայացրեց հացահատիկային մշակաբույսերի բերքհավաքի և մարզի տարածքում իրականացվող անասնաբուժական միջոցառումների ընթացքը: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը նշեց, որ մարզի բոլոր դպրոցներում կազմակերպվել

   <<Հայաստանում Ռուսաստանի օրեր>> ծրագրի շրջանակում համերգ Վայոց ձորում

<<Հայաստանում Ռուսաստանի օրեր>> ծրագրի շրջանակում համերգ Վայոց ձորում 05.09.2016

> ծրագրի շրջանակում սեպտեմբերի 2-ին Եղեգնաձորի մշակույթի տանը տեղի ունեցավ համերգ, որին մասնակցում էին ռուսական > մանկական երգի-պարի համույթի սաները: Եգչախմբի գեղեցիկ կատարումներն ուղեկցվում էին ռուսական ազգային պարային նույնքան գեղեցիկ կատարումներով: Համերգի մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Արփիար Ղազարյանը համերգի մասնակիցներին պարգևատրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի պատվոգրով և նրանց փոխանցեց մարզպետի ջերմ բարեմաղթանքները: Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերն անցկացվում են հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում, ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների 2016-2018 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում:

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 02.09.2016

Սահմանված կարգի համաձայն` 2016 թվականի սեպտեմբերի 9-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Տեղեկանք

Տեղեկանք 02.09.2016

2016 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների

Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է սաhմանամերձ համայնքների դպրոցներ

Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է սաhմանամերձ համայնքների դպրոցներ 01.09.2016

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ, սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, այցելել է սահմանամերձ Խաչիկ, Խնձորուտ, Բարձրունի, Մարտիրոս և Զառիթափ համայնքների միջնակարգ դպրոցներ: Հ. Սարգսյանը շնորհավորել է աշակերտներին և ուսուցիչներին Գիտելիքի և դպրության օրվա, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, հանդիպել է ուսուցչական կոլեկտիվների հետ, ծանոթացել դպրոցներում ուսումնական գործընթացը կազմակերպելու պայմաններին և առկա խնդիրներին: Հ. Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև նշված համայնքների բնակիչների հետ: Բոլոր համայնքներում ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին ներկա են եղել համայնքների ղեկավարները, որոնք նույնպես ողջունել են տոնական միջոցառումների մասնակիցներին: Հարկ է նշել, որ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ > ՓԲԸ Վայոց ձորի ԳԳՄ տնօրինությունը Վայոց ձորի սահմանամերձ բոլոր համայնքների առաջին դասարանի աշակերտներին նվիրել է դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: Նշենք, որ մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանն այցելել է Գետափ համայնքի հիմնական դպրոց: Մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական բոլոր հաստատություններում կազմակերպված միջոցառումներին ներկա են եղել մարզային իշխանության ներկայացուցիչներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-28 15:26:40