Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 22.08.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ անցկացվեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Մարզի ղեկավարը Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Ներսիսյանին հանձնարարեց հետևել մարզի անապահով գյուղացիական տնտեսություններում իրականացվող անասնաբուժական միջոցառումների իրականացմանը և նորահայտ հիվանդությունների մեկուսացմանը, զբաղվել մարզի համայնքներում ընթացող բերքահավաքի և կերերի կուտակման աշխատանքներով, ինչպես նաև հետևողական աշխատանքներ իրականացնել մարզի 9 համայնքներում գյուղատնտեսական կոոպերատիվների կազմավորման հարցում: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյանը ներկայացրեց նոր ուսումնական տարվա հետ կապված օգոստոսի 26-ին կայանալիք ուսուցչական մարզային խորհրդակցության նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Խորհրդակցության վերջում Հ. Սարգսյանի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ, որոնք վերաբերում էին համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացմանը և խնդիրների լուծմանը:
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն 22.08.2016
ՕՐԱԿԱՐԳՈՒՄ՝ 1. 2015-2016 ուսումնական տարվա արդյունքների ամփոփում և նոր ուսումնական տարվա խնդիրները: (զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյան) 2. ՀՀ պետական կրթական քաղաքականության արդի միտումները (զեկուցող՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մ. Մկրտչյան): 3. Ելութներ 4. Հայտարարություններ 5. Խորհրդակցության աշխատանքների ամփոփում՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյան:

Օգոստոսի 22-ին կմեկնարկի <<Բազե-2016>> համահայկական երիտասարդական հավաքը 19.08.2016
Օգոստոսի 22-ին Ծաղկաձորում, արդեն 14-րդ անգամ, կմեկնարկի ,,Բազե,, համահայկական երիտասարդական հավաքը, որը կազմակերպվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից: Նշենք, որ այս տարի հավաքին կմասնակցեն շուրջ 500 երիտասարդներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից։ Հավաքը բաժանվում է եռագույնը խորհրդանշող երեք ճակատների, իսկ ճակատները՝ 15-ական ջոկատների, որոնք ներկայացնում են մարզերը, պետական և ոչ պետական բուհերը, հասարակական կազմակերպությունները, ազգային փոքրամասնությունները և այլ կառույցներ։ Յոթօրյա հավաքի ընթացքում մասնակիցներն ուժերը կչափեն մարզական, մշակութային և ինտելեկտուալ խաղերում (լող, բազկամարտ, ֆուտբոլ, սեղանի թենիս, վոլեյբոլ, ազգային խաղեր, սպորտլանդիա, նկարչություն, երգ, պար, նորաձևություն և այլն): Բացի մրցութային խաղերից, հավաքի մասնակիցների համար կազմակերպվում են նաև հանդիպում-քննարկումներ պետական, հասարակական գործիչների հետ, անցկացվում են կինոդիտումներ, ժամանցային ծրագրեր։ Վայոց ձորից ,,Բազե-2016,, համահայկական երիտասարդական հավաք են մեկնել 9 երիտասարդներ, որոնք իրենց ուժերը կչափեն հետևյալ մրցույթներում ՝ երգ, պարի, նկարչության, բրեյն ռինգ, սեղանի թենիս, շախմատ, բազկամարտ, լող, վոյելբոլ և ֆուտբոլ: Տեղեկացնենք, որ ,,Վայոց ձոր,, ջոկատի անդամների ընտրություն տեղի է ունեցել հուլիսի 14-ին՝ ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնում: Նախընտրական փուլին մասնակցել են մարզի տարբեր համայնքներից ժամանած ավելի քան 40 երիտասարդներ:

Մեկնարկել է <<Ես մենակ չեմ>> խորագրով ամառային ճամբար 17.08.2016
Այսօր Վայոց ձորի թեմի առաջնորդարանում յուրահատուկ մթնոլորտ և տրամադրություն էր տիրում, որի գլխավոր ,,մեղավորները,, երեխաներն էին. տեղի ունեցավ ,,Ես մենակ չեմ,, երկշաբաթյա ամառային ճամբարի բացման հանդիսավոր արարողությունը: Ճամբարի իրականացման գաղափարը պատկանում է Վայոց ձորի թեմի առաջնորդարանի աշխատակից, <<Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն,, ՀԿ-ի անդամ Խնկանուշ Մարկոսյանին: Ճամբարի բացման արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ներկայացուցիչներ Եղեգնաձորի քաղաքապետարանից, ծնողներ, բազմաթիվ երիտասարդներ: Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Տերունական աղոթքով: Այս հրաշալի մտահաղացումն իրականաթյուն դարձնելու գործում իրենց ներդրումն ու աջակցությունն են ցուցաբերել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը...

Անցկացվեց քաղաքացիների օգոստոս ամսվա ընդունելությունը 16.08.2016
2016 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 160 քաղաքացի, ընդունելության էին եկել 141-ը: Ընդունելության եկած 139 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Մեկ քաղաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման, 1 քաղաքացի՝ այլ հարցերով: Հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարներին՝ ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացիներին:

Անցկացվեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 15.08.2016
2016 թվականի օգոստոսի 15-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարում էր մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և ստորաբաժանումների պետերը: Խորհրդակցության սկզբում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը և իրականացվելիք ծրագրերը: Վերջում Ս. Թարվերդյանի կողմից կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ՝ ուղղված համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացմանը և խնդիրների լուծմանը: