Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

23.10.2017

 Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությանյանը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների և մարզպետի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ հանդես եկան հաղորդումներով, ինչպես նաև ներկայացրին ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները:

Մինչ խորհրդակցությունն սկսելը մարզպետ Հարություն Սարգսյանը տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ ս/թ հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցելու վերաբերյալ, նշելով որ մարզը բոլոր ուղղություններով ունի բավարար ցուցանիշեր:
Խորհրդակցության ընթացքում տեղեկատվություն ներկայացվեց ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում մարզում կատարված կապիտալ ներդրումների, ինչպես նաև մարզում հրատապ խնդիրների լուծման ծրագրով իրականացված շին-վերանորոգման աշխատանքների ավարտական ԱԿՏ-երի ներկայացման ժամանակացույցի մասին:
Այնուհետև քննարկվեց մարզում արտադրված խնձորի և խաղողի մթերումներին, աշնանացանի ընթացքին վերաբերողլ հարցերը: Անդրադարձ եղավ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում երրորդ համապետական շաբաթօրյակի  և մարզի համայնքների աղբահանության աշխատանքներին, 5000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում տնտեսական զարգացման ծրագրերի  իրականացման համար պատասխանատուների վերապատրաստման հարցերին: Քննարկվեցին համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզային բուժհատատություններում սկրինինգային ուսումնասիրություններին վերաբերող հարցեր: Կրկին նշվեց, որ մարզային բուժհաստատություններում նախորդ ամսվա նույն օրերի համեմատ հոկտեմբերին վճարովի բուժ-ծառայությունների գումարներն աճել են: Քննարկվեց Եղեգնաձոր և Վայք քաղաքների վարժարանները նույն քաղաքների ավագ դպրոցներին միավորելու գործընթացի խնդիրներին, զարգացման ծրագրերեը բանկային համակարգով ներկայացնելուն, ճանապարհների եզրերի աղբամաքրմանը, Ռինդի ճանապարհի նստվածքի վերացման աշխատանքների կատարման հիմնավորման նպատակով կատարվող չափումներին, մարզային ենթակայության բուժական և կրթական հաստատություններում իրականացվող աուդիտի ուսումնասիրությանը, հողօգտագործման բնագավառում հողերի նպատակային նշանակության փոփոխմանը  վերաբերող հարցեր:
Վերջում մարզպետ Հ. Սարգսյանն աշխատակազմի քաղաքաշինության, գյուղատնտեսության ու բնապահպանության վարչությունների պետերին հանձնարարեց իրենց աշխատակիցներին համայնքներ գործուղել տեղում կատարվող աշխատանքներին և  տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 17:14:40