Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 25.04.2017
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները, ինչպես նաև ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները: Խորհրդակցությանը քննարկվեցին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Վայոց ձորում 24.04.2017
Այսօր՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված եղեռնագործության 102-րդ տարելիցի օրը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի առաջնորդությամբ, մարզպետարանի պաշտոնատար անձիք, հոգևորականներ, ՀՀ ԳՄ մարզային ծառայությունների ղեկավարներ, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ այցելեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող Եղեգնաձորյան եռաբլուրում գտնվող խաչքար հուշարձան և ծաղիկներ խորնարհեցին անմեղ զոհերի Սուրբ հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Այնուհետև Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Սրբոց նահատակաց Բարեխոսական կարգ: Միջոցառմանը

<<Ազգային գրադարանային շաբաթ>> ծրագրի ամփոփումը Վայոց ձորում 24.04.2017
Վայոց ձորի մարզային գրադարանում Ազգային գրադարանային շաբաթը մեկնարկեց ապրիլի 18-ին, ավարտվեց 23-ին: Այն նվիրված էր Հայոց բանակի 25 – ամյակին: Ապրիլի 18-ին մարզային գրադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ շաբաթի բացումը: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռ. Լևոնյանը` ներկայացնելով շաբաթի ծրագիրը և տվեց համապատասխան հանձնարարականներ : Նախօրոք միջոցառումների սրահում դրվել էր ցուցահանդես նվիրված Հայոց բանակի 25- ամյակին. > խորագրով : Ապրիլի 19-ին անցկացվեց
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2017 թվականի անդրանիկ նիստը 21.04.2017
Ապրիլի 28-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում (ք. Եղեգնաձոր, Շահումյան փ. 5) տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2017 թվականի 1-ին նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝ 1. ,,Ազգ-Բանակ 2017թ.,, միջոցառման մասին: (Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյան) 2. ,,2017թ. առաջին եռամսյակում համայնքային բյուջեների ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները,,: (Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Շ. Վարդանյան) 3. ,,Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացը մարզի համայնքներում,,: (Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ.Ներսիսյան) Հայտարարություններ 1. ,, Վերջին դաս միջոցառման մասին,,: (Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյան) 2. ,,Մեկօրյա ռազմադաշտային պարապմունքների մասին,,: (Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյան)

Վարչապետն ընդունել է զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած համայնքների ղեկավարներին 20.04.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մարզերի 20 համայնքների ղեկավարներին, ովքեր ներկայացրել են համայնքների զարգացման լավագույն ծրագրերը: Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն է նոր որակ հաղորդել տարածքային կառավարման եռաստիճան համակարգին՝ համայնքներ, մարզպետարաններ, կառավարություն համագործակցությանը: «Մենք համոզված ենք, որ տարածքային զարգացումը, և ընդհանրապես, մեր երկրի զարգացումն անհնար է, եթե մարզերը, համայնքները հստակ չպատկերացնեն, չունենան զարգացման ծրագրեր, որտեղ կլինեն ոչ միայն մանկապարտեզի, տանիքի, ճանապարհի, այլև աշխատատեղերի ստեղծման, զբաղվածության խնդիրների լուծման, սեփական եկամուտներն ավելացնելու հստակ առաջարկություններ ու քայլեր: Կա մի պարզ տրամաբանություն. մենք այստեղ նստած չենք կարող համայնքի ծրագրերը, խնդիրներն ավելի լավ պատկերացնել, քան տեղական ինքնակառավարման մարմինները»,- ասել է Կարեն Կարապետյանը: Գործադիրի ղեկավարի խոսքով

Մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը 19.04.2017
Հայկական գրադարանային ասոցիացիան 2017 թվականի ապրիլի 17-23-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնում է Ազգային գրադարանային շաբաթ, որն այս տարի նվիրվում է Հայոց բանակի կայացման 25-ամյակին: Ծրագիրը մեկնարկել է ապրիլի 17-ին, > խորագրի ներքո: Ազգային գրադարանային շաբաթին առանձին ծրագրով մասնակցում նաև Վայոց ձորի մարզային գրադարանը: Սիրով