Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի հիմնադրման 40 ամյակը 30.11.2016
Նոյեմբերի 28-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի (ՄՄԿ) համերգային մեծ դահլիճում տեղի ունեցավ մշակույթի կենտրոնի հիմնադրման 40-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մասնակիցներին փոխանցելով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ջերմ բարեմաղթանքները: Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը: Համերգային ծրագրի մեջ ընդգրկված էին 1976 թվականից (մարզային մշակույթի տան նոր շենքի շահագործման օրը) մշակույթի կենտրոնում գործող գեղարվեստական խմբերի անդամների կատարումները: Համերգային ծրագիրն ընդհատվում էր Եղեգնաձորի շրջգործկոմի կուլտուրային բաժնի վարիչ Մելս Բաբայանի, մշակույթի նոր շենքում 20 ամյա գործունեություն ծավալած առաջին տնօրեն Վալոդյա Սմբատյանի, 1996 թվականին մշակույթի տան տնօրեն Գարուշ Խաչատրյանի, 1996-2006 թվականների տնօրեն՝ Արմեն Ադամյանի սրտառուչ ելույթներով: Մասնակիցներին իրենց կատարումներով ողջունեցին նաև Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաները և հեղինակ կատարողներ: Միջոցառման ամփոփիչ խոսքով հանդես եկավ միջոցառման կազմակերպիչ, Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի գործող տնօրեն Մարո Սիմոնյանը: Մարզում մշակութի զարգացման գործում ունեցած ավանդի և ՄՄԿ 40 ամյակի կապակցությամբ մի խումբ մշակութային գործիչներ պարգևատրվեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի պատվոգրով:
Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 28.11.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ընթացքում արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքի, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների և ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի մասին հաղորդումով: Խորհրդակցությանը քննարկվեցին մարզում իրականացվող շին-վերանորոգման և ճանապարհաշինական աշխատանքներին, գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված սերմացուի պարտքերի վերադարձման ընթացքին, մարզ ներկրված դիզելային վառելիքի քանակին, առողջապահական ոլորտի խնդիրներին, կրթամշակութային մարզային միջոցառումներին, մարզային զարգացման ռազմավարության ուղղություններին, բիզնես ծրագրերի ներկայացմանը, վարչական հսկողության 2017 թվականի ծրագրին, աուդիտի ուսումնասիրություններին, հողօգտագործման խնդիրներին և ՏԻ մարմիններին առնչվող հարցեր: Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց
Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի 3-րդ նիստը 24.11.2016
2016 թվականի նոյեմբերի 24-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի երրորդ նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարմա և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները, նիստին հրավիրված էին ու մասնակցում էին, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ: Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 21.11.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Խորհրդակցության սկզբում մարզպետը խոսեց առաջիկայում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մարզ կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքների մասին և հանձնարարություններ տվեց խորհրդակցության մասնակիցներին: Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ընթացքում արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքի, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերի մասին հաղորդումով: Խորհրդակցությանը քննարկվեցին
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի 3-րդ նիստը 18.11.2016
Ս/թ նոյեմբերի 24-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում (ք.Եղեգնաձոր, 3601, Շահումյան 5) տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի 3-րդ նիստը, հետևյալ օրակարգով.
Կայացավ քաղաքացիների նոյեմբեր ամսվա ընդունելությունը 16.11.2016
2016 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 124 քաղաքացի, ընդունելության էին եկել 121-ը: Ընդունելության եկած 120 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Մեկ քաղաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման հարցով: Հարցին լուծում տալու նպատակով, մարզպետը Հ. Սարգսյանը հանձնարարություն տվեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին՝ ուսումնասիրել հարցը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ և օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացուն: