Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ 04.07.2017

Սիրելի հայրենակիցներ: Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը պետությունների իրավական հարաբերությունների Մայր օրենքն է՝ յուրաքանչյուր պետության իրավական հիմնաքարը: Այն հանդիսանում է պետականության ապահովման հենքն ու հիմնակառույցը: Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Սահմանադրությունը սահմանում է երկրի քաղաքական, իրավական, տնտեսական հիմունքները և հանդիսանում է քաղաքացիական համերաշխության, օրինականության ու կայունության հիմնական երաշխիքը: 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Այնուհետև 2005 թվականի նոյեմբերի 27-ին և 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցան սահմանադրական բարեփոխումները, որոնք ավելի կատարելագործեցին մեր երկրի Մայր օրենքը՝

Իրազեկում

Իրազեկում 03.07.2017

 ՀՀ Վայոց ձորի մարզում վերջին ամիսների ընթացքում արձանագրվել է օձի խայթոցի 10 դեպք :  Տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոնում, ուր նրանց ցուցաբերվել առաջնային բուժօգնություն: Որևէ  դժբախտ դեպք չի արձանագրվել: Բուժման  կուրսից հետո  բոլորը դուրս են գրվել  և շարունակում են իրենց բնականոն կյանքը: Հորդորում ենք մարզի բնակիչներին, գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքում կամ բնության գրկում հանգստանալիս, ցուցաբերել...

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական  հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 03.07.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մասնակցությամբ՝ մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի: Նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները: Խորհրդակցությանը քննարկվեցին

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 03.07.2017

2017 թվականի հունիս ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների:

Սանիտարական մաքրման և աղբահանության շաբաթօրյակ Վայոց ձորում

Սանիտարական մաքրման և աղբահանության շաբաթօրյակ Վայոց ձորում 01.07.2017

Այսօր > ծրագրի գործողությունների շրջանակում Վայոց ձորի մարզում կազմակերպվել է սանիտարական մաքրման և աղբահանության շաբաթօրյակ: Շաբաթօրյակին իրենց մասնակցությունն են ունեցել մարզի բոլոր համայնքները: Վայոց ձորի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատու պաշտոնատար անձիք այցելել են մարզի համայնքներ, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: Շաբաթօրյակի աշխատանքներին ներգավվել են 53 միավոր տեխնիկա, 1987 միավոր գործիքներ: Շաբաթօրյակին մասնակցել է 3868 մարդ:

Գրքի շնորհանդեսը Վայոց ձորի մարզային գրադարանում

Գրքի շնորհանդեսը Վայոց ձորի մարզային գրադարանում 30.06.2017

Երեկ Վայոց ձորի մարզային գրադարանի միջոցառումների դահլիճում մասնակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի հյուրընկալվել էին Վայոց ձորի ընթերցասեր հասարակայնության ներկայացուցիչները, մասնակցելու մարզային գրադարանում կազմակերպված գրքի հերթական շնորհանդեսին: Գիրքի հեղինակը Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղի արմատներով Եղեգնաձորի բնակիչ Սերյոժա Գասպարյանն էր: Հեղինակն այն նվիրվել է ծննդավայրին: Գրքում զետեղված են պատմվածքներ, ակնարկներ և արձակ բանաստեղծություններ, որոնք նվիրված են Արտաբույնքի անկրկնելի գեղեցիկ բնությանը և հող սիրող ու հողին կառչած աշխատասեր արտաբույնքցիներին: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը, ներկայացնելով ճանապարհաշինարար ինժեներ Սերյոժա Գասպարյանի կենսագրությունը: Գրքի մասին բովանդալից խոսք ասաց

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-08 16:27:59