Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորում անցկացվել է <<Մաքուր Հայաստան>> ծրագրի երրորդ համապետական շաբաթօրյակը

21.10.2017

 Հոկտեմբերի 21-ին ՀՀ  Վայոց ձորի մարզում կազմակերպվել և անցկացվել է <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում համապետական երրորդ շաբաթօրյակը, որին մասնակցել են, մարզային և համայնքային կազմակերպություններ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներ, կրթական հաստատություններ, մասնավոր ընկերություններ:
ՀՀ Վայոց ձորի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատու պաշտոնատար անձիք այցելել են մարզի համայնքներ, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:
Շաբաթօրյակի աշխատանքներին ներգավվել է 81 միավոր տեխնիկա, 1565 միավոր գործիքներ: Շաբաթօրյակին մասնակցել է 3800 մարդ:
Ողջ օրվա ընթացքում մարզպետարանում գործել է տեղեկատու թեժ գիծ (+374281)2 30 61 և (+37477)21 21 73 հեռախոսահամարներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 17:14:40