Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին վերաբերող 2018 թվականի առաջին հաղորդումը

30.03.2018

 Երեկ՝ մարտի 29-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Մարզպետի տեղակալ Ս. Թարվերդյանը կարևորեց համայնքային ոստիկանության գործունեության վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունները:
Ընդունված կարգի համաձայն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ:
Նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում համայնքային ոստիկանության ծառայությունների կողմից պլանավորվել ու պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել համայնքների ղեկավարների և բնակչության հետ:
Մանրամասնորեն ներկայացվեց 2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների համայնքային ոստիկանության գործունեությունը:
Բանախոսին ուղղվեցին հարցեր, որոնց տրվեց հստակ պատասխաններ:
Ամփոփելով հանդիպումը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը շնորհակալություն հայտնեց մարզային վարչությանը Վայոց ձորի մարզում հանցագործության դեմ պայքարում և հասարակական կարգ ու կանոնի պահպանման գործում ունեցած մեծ դերակատարության համար:
Գնդապետ Սուրեն Միրզոյանն էլ կարևորեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի աշխատակազմի ջանքերն այս ուղղությամբ և շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակազմին՝ բնակչության անվտանգ կեսնագործունեության պահովման խնդիրների շուրջ արդյունավետ համագործակցության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28