Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հուշ-համերգ նվիրված ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ֆիլիպ Բալոյանի ծննդյան 65 ամյակին 02.10.2017
Հոկտեմբերի 1-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի ֆիլիպ Բալոյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Ֆ. Բալոյանի 65 ամյակին նվիրված մեծարմաm հուշ-երեկո: Ֆ. Բալոյանը շուրջ 33 տարի ղեկավարել է եԵղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցը: Այդ տասնամյակների ընթացքում Ֆիլիպ Բալոյանը տոնական և պաշտոնական միջոցառումների ժամանակ բազմիցս հանդես է եկել ինչպես հայկական, նմանապես և համաշխարհային դասական երգարվեստի գլուխգործոցների կատարումներով, որոնց շնորհիվ վայոցձորցիները հաղորդակից են եղել, սիրել ու գնահատել դասական երգարվեստը: Բազում տաղանդավոր զավակներ ծնած Վայոց ձորն իրավամբ հպարտանում է նաև իր տաղանդավոր Ֆիլիպ Բալոյան զավակով, որ հայկական մշակույթը ներկայացրել է նաև ԽՄ մի շարք երկրներում և իր գործունեության համար արժանացել ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը : Նա

Սեպտեմբերի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց Էդուարդ Բագրատունու (Ասատրյան) > խորագրով լուսանկարների ցուցահանդես: Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Գոհար Ավագյանը: Օրհնության խոսք ասաց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Էդուարդ Բագրատունին խոսեց խաչքարերի լուսանկարների հավաքածո ունենալու ցանկության սկզբնաղբյուրի (խաչիկցի տատիկի սերն ու խորը հավատը խաչքարերի զորության հանդեպ) մասին և շնորհակալություն հայտնեց ներկաներին: Սրտի խոսք ասացին

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետի տեղակալ Ս. Թարվերդյանը կարևորեց համայնքային ոստիկանության գործունեության վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունները: Ընդունված կարգի համաձայն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ: Նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում

Իրազեկում 27.09.2017
> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 27-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Թամանցիներ, Տեր Առաքելյան, Մուրացան, Գլաձորյան, Զորավար Վարդան, Բաղդասարյան, Խանջյան, Խաչատրյան, Սպանդարյան, Լևոնյան, Ավագյան, Իսակովի, Չարենցի, Մշեցի փողոցների և նրբանցքների, Նոր ավան թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

2017թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանի ուղեկցությամբ այցելել է մի շարք համայնքներ, որտեղ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման հրատապ ծրագրով շինվերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Մարզպետ Հ. Սարգսյանը ծանոթացել է

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 26.09.2017
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ներկայացրին նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները: Աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի կողմից ներկայացվեց հրատապ խնդիրների լուծման ծրագրով մարզում իրականացվող շին-աշխատանքների ընթացքը, սպասվելիք շինաշխատանքների նախագծերի համար հայտարարված մրցույթ արդյունքների ամփոփման օրը և ավարտված օբյեկտների ցանկը: Մարզպետ Հ. Սարգսյանն քաղաքաշինության վարչության պետին առաջարկեց միասին այցելել նշված օբյեկտները, ավարտաված աշխատանքների որակին ծանոթանալու նպատակով: Քաղաքաշինության վարչության պետը ներկայացրեց նաև, որ վարչության աշխատակիցների կողմից կատարվում է մարզի տարածքով անցնող մայրուղու ճանապարհամերձ տարածքում առկա կիսակառույց և անավարտ շինարարական օբյեկտների գույքագրումը: Այնուհետև քննարկվեց