Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություններ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ

30.01.2018

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցան խորհրդակցություններ Արենի և Գլաձոր խոշորացված համայնքների ղեկավարների և ֆինանսական բաժնի պատասխանատուների հետ, որոնց ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետերը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին համայնքների 2018 թվականի բյուջետային գործընթացի կազմակերպման հետ կապված հարցեր: Մարզի ղեկավարը նշեց, որ համայնքների բյուջեների կազմման ընթացքում հարկավոր է մեծացնել եկամտային մասը, իսկ ծախսերը հնարավորինս կրճատել: Ստացված եկամուտները հարկավոր է ուղղել ֆոնդային բյուջե, որը հնարավորություն կտա համայնքներում առավել մեծ թվով սոցիալական ծրագրեր իրականացնել:
Գյուղատնտեսական հիմնախնդիրների քննարկման ժամանակ կարևորվեց նորագույն տեխնոլոգիաների կիրառման, ինտենսիվ այգիների ընդլայնման, կաթիլային ոռոգման և հակակարկտային համակարգերի ներդրման հարցը:
Քննարկում ծավալվեց նաև համայնքներում հողերի օտարման և վարձակալության հետ կապված հարցերի շուրջ:
Խորհրդակցությունների ժամանակ անդրադարձ կատարվեց համայնքապետարանների հաստիքացուցակների ձևավորման և համապատասխան ոլորտների մասնագետներ ունենալու խնդրին: Կարևորվեց համայնքապետարաններում սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման խնդիրը: Նշենք, որ 2018 թվականի սկզբին մարզի Եղեգնաձոր, Արենի, Գլաձոր, Ջերմուկ և Եղեգիս համայքներում արդեն իսկ կան սոցիալական աշխատողներ:
Հանդիպումների ընթացքում արծարծվեցին համայնքների զարգացման ծրագրերի մշակման, ինչպես նաև աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ինքնածախսածածկման եղանակով իրականացնելու հարցերը:
Խոսվեց նաև համայնքների թվայնացման հետ կապված հիմանխնդրի մասին, մասնավորապես համայնքներում ավագանու նիստերի և մասսայական միջոցառումների օնլայն հեռարձակման անհրաժեշտության մասին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 15:22:01