Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնական միջոցառումներ նվիրված Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին

29.01.2018

 ՀՀ Վայոց ձորի մարզի կրթական և մշակութային հաստատություններում կազմակերպվել են Հայոց հաղթանակած բանակի օրվան նվիրված մի շարք միջոցառումներ:
Հունվարի 27-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ տոնական միջոցառում:
Միջոցառման մասնակիցներին ողջունեցին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արամայիս Մանուչարյանը: Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց Հայոց ազգային բանակի անցած փառավոր ուղին, հնչեցին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ, կատարվեցին ռազմական պարեր:
Իսկ հունվարի 26-ին տոնական միջոցառում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզային գրադարանում: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ սցենարի հեղինակ, գրադարանի մանկական բաժնի վարիչ Ջեմա Մարգարյանը: Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր գրադարանի ակտիվ ընթերցող-դպրոցականների ուժերով: Ներկաներին ողջունեց և կազմակերպիչներին շնորհակալության խոսք ուղղեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40