Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը մարզային ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է մարզում կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները

27.06.2018

  Այսօր՝ հունիսի 27-ին, Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը հանդիպում ունեցավ Վայոց ձորում գործող հասարակական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, հետևյալ օրակարգով՝
1. Վայոց ձորի մարզում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի հարցերը,
2. Հակակոռուպցիոն միջոցառումներին մարզում գործող ՀԿ ներկայացուցիչների ակտիվ ներգարվվածության ապահովման խնդիրները:
Մարզպետ Ա. Սաղաթելյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և բոլորին շնորհակալություն հայտնեց իր կոչին արձագանքելու համար: Մարզպետը նշեց, որ նոր իրադրություն է ստեղծվել երկրում, որը թելադրում է նոր մոտեցումներ մեր կյանքում տեղ գտած արատավոր երևույթների հանդեպ ու հորդորեց ներկաներին օժանդակել մարզային իշխանություններին՝ ակտիվորեն պայքարելու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերում, ինչպես նաև հասարակական հարաբերություններում տեղ գտած արատավոր երևույթներից մեկի՝ կոռուպցիայի դեմ: Նա կոչ արեց առաջինը սկսել հենց իրենից, իր շրջապատից ու մարզպետարանի աշխատակիցներից և խնդրեց՝ աշխատանքային նման վարքագծի հանդիպելու դեպքում անհապաղ տեղեկացնել իրեն կամ մարզպետարանի համապատասխան պատասխանատուին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզի տարածքում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի ուղիները, միջոցները և գործիքակազմը:
Արտահայտվողները նշում էին հասարակության իրազեկվածության բարձրացման, կոռուպցիոն դրսևորումների ուսումնասիրության և լուծման նպատակով ճշգրիտ հասցեականության որոշման, կոռուպցիոն երևույթներին արագ արձագանքելու և հետադարձ կապի ապահովման հարցերը: Շեշտադրվեց բոլոր կառույցներում իրականացվող գործունեության թափանցիկությունը և դրան միտված գործողությունները:
Քննարկման արդյունքում որոշվեց, ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի տարածաշրջանային հանձնախմբեր, որոնք կկորդինացնեն տվյալ տարածաշրջանում կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքները: Որոշվեց հաջորդ հանդիպման օրը (11.07.2018թ.)ներկայացնել հանձնախմբերի գործունեության ծրագրերը և առաջիկա անելիքների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:
Ներկայացնում ենք տարաշաշրջանային հանձնախմբերի կազմը.
Վայքի տարածաշրջան՝ Արգիշտի Միքայելյան(<Վայքի երիտասարդական կենտրոն> նախաձեռնող խմբի նախագահ), Ալմաստ Սաֆարյան(<Հույս 98> ՀԿ նախագահ), Ռուզաննա Ղազարյան(<Աշխատանք և հայրենիք> ՀԿ նախագահ), Ջերմուկ՝ Սյուզաննա Ավետիսյան (Ջերմուկի երիտասարդական կենտրոնի տնօրեն), Ահարոն Ղամբարյան(<Համայնքային նախաձեռնություն հանուն զարգացման> ՀԿ փոխնախագահ), Վիկտոր Եփրեմյան(Ջերմուկի երիտասարդական կենտրոնի անդամ), Եղեգնաձոր՝ Կարինե Մովսիսյան(Եղեգնաձորի կանանց ռեսուրս կենտրոնի գործադիր տնօրեն ), Սահանուշ Գաբրիելյան(<Եղեգնաձորի կանանց տարածքային ասոցացիա> ՀԿ նախագահ), Լիլիթ Խաչատրյան(Եղեգնաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի մարզային համակարգող), Աշխեն Մարգարյան(<Սատար> ՀԿ մարզային պատասխանատու), Նեկտար Հովհաննիսյան( ՀՕՄ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի պատասխանատու):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:46:08