Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը <Կառուցողական երկխոսության հանձնառություն> ծրագրի շրջանակում հանդիպել է <Աշխատանք և հայրենիք> ՏԶՀԿ նախագահ Ռուզան Ղազարյանի հետ

27.06.2018

 Այսօր՝ հունիսի 27-ին, <Կառուցողական երկխոսության հանձնառություն> ծրագրի <ՔՀԿ-ների ինկուբատոր> բաղադրիչի գործունեության շրջանակներում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի հանդիպումը <Աշխատանք և հայրենիք> տարածքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Ռուզան Ղազարյանի հետ։
ՀԿ-ների ինկուբատորում Վայոց ձորից ներկայացված է Ռուզան Ղազարյանի ղեկավարած <Աշխատանք և հայրենիք> տարածքային զարգացման հասարակական կազմակերպությունը: ՀԿ նախագահը մարզպետին ներկայացրեց <Կառուցողական երկխոսության հանձնառություն> ծրագրի նպատակն ու ծրագրային բաղադրիչները, ՀԿ-ների և մարզպետարանի, ՀԿ-ների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության հնարավորություններն ու ձևերը։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որպեսզի մարզի քաղաքացիական հասարակության կառույցներն ավելի սերտ համագործակցեն մարզպետարանի հետ և իրենց ներդրումն ունենան մարզի խնդիրների լուծմանը։
Նշենք, որ <Կառուցողական երկխոսության հանձնառություն> ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է <Իրավաբանների հայկական ասոցիացիա> ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, <Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ> ՀԿ-ի, <Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա> ՀԿ-ի, ինչպես նաև <Ագորա Սենթրալ Յուրըփ> չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:46:08