Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպեց մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի հետ

30.07.2018

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը ս/թ հուլիսի 27-ին հանդիպել է Հայաստանի Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կականց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արամ Գրիգորյանը:
Հանդիպման սկզբում Ա. Սաղաթելյանը ողջունեց հյուրերին և հայտնեց հիմնադրամի հետ համագործակցելու իր պատրաստակամությունը:
Լ. Սիմոնյանը նշեց, որ ի թիվս այլ ծրագրերի հիմնադրամն այս պահին իրականացնում է <Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ> ծրագիրը: Հիմնադրամի տնօրենն ասաց, որ ցանկանում են մարզպետին ծանոթացնել ծրագրով իրականացված աշխատանքներին և որպես նոր կառավարության ներկայացուցիչ շարունակել համագործակցությունը: Լ. Սիմոնյանը նշեց, որ <Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ> ծրագրի միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն, Վորլդ Վիժն Հայաստանը և Մանկական զարգացման հիմնադրամը նպատակ ունեն համայնքներում արդյունավետ սոցիալական աշխատանքի ինստիտուտի ներդրման և առավել խոցելի երխաների ու ընտանիքների կյանքի բարելավմամբ աջակցել Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի ուժեղացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին սպասվելիք ծրագրերն ու առաջիկա աշխատանքներին վերաբերող հարցեր: Նշվեց, որ ծրագրերը նախատեսվում են 5000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական համայնքների համար: Ծրագրի իրականացման  ժամկետն է 2017թ. սեպտեմբերից մինչև 2020թ.սեպտեմբեր ամիսը: Ծրագրում ընդգրկված են ՀՀ 10 մարզերի 60 համայնքներ և Երևան քաղաքը:
Լ. Սիմոնյանն ասաց, որ կարևոր է համատեղ ջանքերով որոշելու սոցիալական ծրագրերի բովանդակությունը, որոնք ուղղորդված լինեն գնահատված կարիքների բավարարմանը: Կարևոր համարեց նաև սոցիալական խնդիրների լուծման գործընթացում բիզնես ներկայացուցիչների ներգրավման հանգամանքը: Այդ առիթով մարզպետ Ա. Սաղաթելյանը նշեց, որ անհրաժեշտ է մարդկանց գիտակցության մեջ արմատավորել պետական մտածողություն, որպեսզի սոցիալական խնդիրների լուծման գործընթացում դրսևորեն պատասխանատու վերաբերմունք: 

Ձեռք բերվեց համագործակցելու պայմանավորվածություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34