Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

30.07.2018

 Հուլիսի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի վարչությունների ու բաժինների պետերը:
Մինչ ստորաբաժանումների ղեկավարների զեկույցները, մարզպետ Ա. Սաղաթելյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը՝  ներկայացնել մարզում կատարվող ապօրինի շինարարությունների ցանկը:
Այնուհետև քաղաքաշինության վարչության պետը տեղեկացրեց, ՀՀ ՏԿԶՆ ներկայացվել է մարզում գործող շուրջ 12 դպրոցների շենքերի վթարայնության վերաբերյալ տեղեկանք: Կրկին խոսվեց Հաբիթաթի կազմակերպության ծրագրով Վայք քաղաքում կատարված էներգախնայողության ծրագրով իրականացված աշխատանքները շարունակելու նպատակով համայնքի կողմից համաֆինանսվորման հնարավորության ստեղծման քայրերի մասին: Ներկայացվեց նաև Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի կողմից Ջերմուկում և Ռինդում իրականացվող ծրագրերի շրջանակում կատարվող շինվերանորոգման աշխատանքների դանդաղ ընթացքի պատճառները: Խոսվեց մարզում 4-րդ կարգի վթարայնության տների խնդիրներից:
Մարզպետը նշեց, վթարայնության առումով բավական մտահոգիչ է Եղեգնաձորի Միկոյան 16 շենքի բնակիչների վիճակը և հավելեց, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը նշեց, որ մարզի վերին գոտիներում սկսվել է ծիրանի բեքահավաքը և կազմակերպվում է իրացման խնդիրները:
Նշվեց, որ սկսվել է նաև հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը: Խոսվեց Սարավանում տեղի ունեցած հրդեհի պատճառած վնասների մասին և ներկայացվեց մարման ընթացքում իրականացված աշխատանքները: Ներկայացվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման կիսամյակային տվյալները: Մարզպետը հանձնարարեց աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանը՝ կատարել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ եկամուտների հավաքարման տվյալների համեմատության վերլուծության և ճշտել թերացումների պատճառները:
Ներկայացվեց առողջապահության, սոցապահովության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների վերաբերյալ տվյալներ: Մարզպետը շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանին <Լավագույն մարզական ընտանիք > մրցույթի մարզային թիմի հետ տարված աշխատանքների համար: Խոսվեց Եղեգնաձորի քաղաքապետարանի կողմից ներկայացված քաղաքի Գլաձորյան փողոցի ասֆալտապատման ծրագրի մասին: Ներկայացվեց միջհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների ընթացքը և Արենիի հին կամրջի վերանորոգման աշխատանքների նախագծային աշխատանքների ավարտման մասին: Ներկայացվեց նաև Եղեգնաձորի երաժշտական դպրոցում իրակնացված աուդիտի ուսումնասիրության արդյունքների ներկայացման ժամանակացույցի և Վայքի ԲՄ-ում իրականացվող աուդիտի ուսումնասիրությունների արդյունքների մասին: Ներկայացվեց հողօգտագործման ոլորտի խնդիրները: Մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետը ներկայացրեց Եղեգնաձորում վարձով բնակվող վիրավոր ազատամարտիկի վերաբերյալ տեղեկություն: Մարզպետը հանձնարարեց՝ տունայց կատարել և արձանագրել  իրական վիճակը և  ներկայացնել հստակ տվյալներ: Զեկուցվեց, որ մարզում ավարտվել է 2018 թվականի ամառային զորակոչը:
Մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը խոսեց օրենքի սահմաններում Ելփինի միջնակարգ և Եղեգնաձորի երաժշտական դպրոցներում ստեղծված իրավիճակների հանգուցալուծման մասին: Ներկայացրեց Վարդահովիտում կազմակերպված տուրիստական հավաքի և Եղեգիսի կիրճում նորաբաց հյուրատան մասին, որպես մարզում տուրիզմի զարգացման ծրագրերին օժանդակող երևույթներ:
Ն. Ասատրյանը խոսեց նաև քաղաքացիների ընդունելության նոր հայեցակարգի ձևավորման մասին: Իսկ կրթության զարգացման համար կարևորեց Արատեսում Երևանի <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրի կողմից առաջիկայում կազմակերպվելիք <Դպրոց բնության գրկում> ճամբարային միջոցառումը:
Վերջում մարզպետ Ա. Սաղաթելյանը հաջողություն մաղթեց բոլորին ընթացիկ շաբաթվա աշխատանքներում ու ձեռնարկվելիք ծրագրերում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13