Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարն այցելեց Արենի համայնքի 92 ամյա բնակիչ Աղավնիկ Վարդանյանին

17.08.2018

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սղաղթելյանն այցելեց Արենի համայնքի Ռինդ բնակավայրի բնակիչ 92 ամյա Աղավիկ Վարդանյանին:
Բանն այն է, որ Աղավնիկ Վարդանյանը դիմել էր մարզի ղեկավարին և ընդունելություն խնդրել պարոն Սաղաթելյանից: Հաշվի առնելով Աղավնիկ տատիկի տարիքը և առողջական վիճակը, որոշում կայացվեց այցելել Ռինդ և ծանոթանալ Աղավնիկ տատիկին հուզող հարցերին և սոցիալական վիճակին:
Մարզպետին այցի ժամանակ ուղեկցում էին Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արամ Գրիգորյանը:
Հարկ է նշել, որ հանդիպումն անցավ սրտառուչ, անկաշկանդ և հուզիչ մթնոլորտում:
Աղավնիկ տատիկը պատմեց 1941 թվականին սկսված պատերազմի ժամանակ կրած իր զրկանքների, սովի, մտերիմների մահվան և տառապանքների մասին: Բայց միևնույն ժամանակ իր հուզմունք ու ուրախությունը չէր կարողանում թաքցնել ու անդադար շեշտում էր. <<Ջանդ սաղ լինի, պարոն մարզպետ: Շնորհակալ եմ, որ եկել ես>>:
Մարզպետ Ա. Սղաթելյանը հետաքրքրվերց. <<Աղավնիկ տատ, քանի թոռ ունես>>:
Աղավնիկ տատից իմացանք, որ 16 թոռ ու 37 ծոռ ունի: <<Դուք երջանիկ մարդ եք, որ շրջապատված եք այդքան թոռներով ու ծոռներով: Ի ՞նչ խնդիր ունեք, ինչո ՞վ կարող եք օգնել ձեզ>>,- հարցրեց մարզի ղեկավարը:
Աղավնիկ տատն ասաց, որ լսողությունից է դժգոհում: Ա. Սղաթելյանը խոստացավ աջակցել լսողական սարք տրամադրելու հարցում:
Աղավնիկ տատը նշեց, որ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը շատ է օգնել և շարունակում է աջակցել համայնքի սոցիակական բարդ խնդիրներ ունեցող ընտանիքներին:
<<Պարոն մարզպետ, ես գոհ ու շնորհակալ եմ ձեզանից և ձեր ուշադրությունից, որ հագել եք տարիքս և եկել եք ինձ տեսնելու: Թող բոլորն իմանան, թե ինչ բարի ու խելացի մարդ եք դուք>>,- տանից դուրս գալիս ասաց հուզված Աղավնիկ տատիկը:
Ռինդ կատարած այցելության շրջանակներում մարզի ղեկավարը եղավ նաև Ռինդ բնակավայրում հիմնանորոգվող մանկապարտեզի շին.հրապարակում, ինչպես նաև դեղձի և խաղողի այգիներում, ծանոթացավ ընթացող և սպասվելիք բերքահավաքի աշխատանքներին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 09:26:41