Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի 2017 թվականի  տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի 2017 թվականի տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսը 18.01.2018

Այսօր՝ 2018 թվականի հունվարի 18-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը, նվիրված 2017 թվականի տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը: Հաշվետվությամբ ներկայացան նաև մարզպետարանի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները: Ասուլիսին մասնակցում էին.

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ   գործակարգավարական  հերթական  խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 15.01.2018

Այսօր` հունվարի 15-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ մարզպետի տեղակալների, խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Հ. Սարգսյանը խորհրդակցության սկզբում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեց մարզպետարանի գործունեության տարեկան աշխատանքային ծրագրով (ՏԱՊ) ներկայացրած ոլորտային բաժիների ծրագրային դրույթները: Այնուհետև տեղեկատվություն ներկայացվեց քաղաքաշինության, գյուղատնտեսության, ոլորտների վերաբերյալ: Մարզպետը գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարեց

Վայոց ձորի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը

Վայոց ձորի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը 12.01.2018

Այսօր՝ հունվարի 12-ին, Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2018 թվականի ձմեռային զորակոչը: Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարիատներից նորակոչիկների առաջին հավաքի մասնակիցները մեկնեցին համալրելու Հայոց բանակում ծառայող իրենց զինակից եղբայր-զինվորների շարքերը: Նորակոչիկներին բանակ ճանապարհելու միջոցառումները կազմակերպվեցին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին և Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցիներում: Եղեգնաձորում նրանց բարեմաղթանքի խոսքեր, բարի ճանապարհ ու անվտանգ ծառայություն է մաղթել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, իսկ Վայքում՝ մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը: Բարեմաղթանքի ջերմ խոսքեր են հնչեցրել նաև ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը, տարածքային զինկոմիսարները, համայնքի ղեկավարներ և վետերաններ: Զինակոչիկների անվտանգության համար առ Աստված օրհնության խոսք են ուղղել Եղեգնաձորի Սուրբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը: Միջոցառման ավարտին

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 09.01.2018

2017 թվականի ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

Ամանորի գիշերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն  այցելել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի N զորամաս

Ամանորի գիշերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի N զորամաս 08.01.2018

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ամեն տարի ավանդաբար Ամանորի գիշերն այցելել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի զորամասեր՝ շնորհավորելու ու զինվորների հետ անցկացնելու գալիք տարվա առաջին պահերը և բազմապատկելու հայրենի սահմանների անառիկությունն ապահովողների տոնական տրամադրությունը: Այս տարին բացառություն չկազմեց և, 2018 թվականի առաջին րոպեները մարզպետը կրկին անցակցրեց ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի N զորամասում: Հարություն Սարգսյանը զորամաս է այցելել մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանի հետ և զորամասի հրամանատար, գնդապետ Արծվիկ Գրիգորյանի ընկերակցությամբ մասնակցել զորամասում կազմակերպված տոնական միջոցառմանը: Հ. Սարգսյանը հրամանատարին և զինվորներին մաղթել է խաղաղ ու անվտանգ ծառայություն:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 08.01.2018

2017 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-15 12:43:32