Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհավորանքներ Վայոց ձորի մարզպետարանում

18.09.2018

  ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանին նշանադրության կապակցությամբ հարազատների և ընկերների  կողմից արված շնորհավորանքներին միացան նաև աշխատանքային ընկերները:
Նշենք, որ Նանե Ասատրյանը և նրա նշանածը՝ Վարազդատ Իգիթյանը որոշել են իրենց հարսանիքը կազմակերպել ս/թ հոկտեմբերի 27-ին Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում, հայկական ավանդական հարսանեկան ծիսակարգով: Նշենք, որ հարսանիքի օրը պատահաբար չի ընտրված: Քանի որ նորանկախ պետականության պատմության մեջ այդ օրը հանդիսանում է ամենախտուր օրերից մեկը, ուստի հոկտեմբերի 27-ին հարսանիքի տոնական տրամադրությամբ նրանք ցանկանում են հարգանքի տուրք մատուցել մեր պետական այրերի հիշատակին, խորհրդանշելով, որ նոր սերունդը Նոր Հայաստանում շարունակում է հոտկեմբեր 27-ի զոհերի կիսատ թողած գործը: Հավելենք, որ հոկտեմբերի 27-ը ամսվա ամենատաք շաբաթ օրն է:
Կազմակերպվելիք հարսանիքը կունենա կրթական և մշակութային բաղադրիչներ, նպատակ ունենալով՝ վերականգնել ավանդական հարսանեկան ծիսակարգերը և ուսուցանել հարսանիքներին կատարվող ազգային պարերն ու երգերը, դրանք համադրելով ժամանակակից պարային և երգային կատարումների հետ:
Երաժշտական կատարման որևէ ժանրի սահմանափակում չի լինելու: Նախատեսում ենք պարզապես գեղեցիկ տոն կազմակերպել,- նշում է Նանե Ասատրյան ու Վարազդատ Իգիթյան զույգը:
Մենք նույնպես շնորհավորոմ ենք երիտասարդ զույգին, մաղթում ենք սիրառատ ու ամուր ընտանիք, առողջ մանուկներ և հարատև երջանկություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03