Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արենի համայնքի բնակիչ Նիկիտա Ծատուրյանը՝ 2018թ. ՀՀ գյուղական մարզական խաղերի չեմպիոն

11.09.2018

  Ս/թ սեպտեմբերի 4-ից 8-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացել է 2018թ. ՀՀ գյուղական մարզական խաղերի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են նաև Վայոց ձորի մարզի գյուղական մարզիկները: Մարզը ներկայացնող Արենի համայնքի մարզիկ Նիկիտա Ծատուրյանն արժանացել է  երեք մեդալի՝
վազք 1000մ-արծաթե մեդալ, թենիսի գնդակի նետում-բրոնզե մեդալ:
 Իսկ հնգամարտի վազք՝ 100մ, հեռացատկ տեղից, վազք՝ 1000մ, ձգումներ պտտաձողից, թենիսի գնդակի նետում մարզաձևերում մարզիկը հավաքել է  բոլորից բարձր միավորներ և արժանացել ոսկե մեդալի:
Շնորհավորում ենք Նիկիտա Ծատուրյանին հնգամարտի մրցումներում չեմպիոն դառնալու կապակցությամբ և ցանկանում ենք նորանոր հաջողություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34