Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՉԺՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանն անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլներից և շտապ օգնության գծային մեքենաներից 5-ը տրամադրվել է Վայոց ձորի մարզի բուժհաստատություններին

26.09.2018

 Երեկ <Եղեգնաձորի ԲԿ> ՓԲԸ-ում տոնական տրամադրություն էր տիրում: Բժշկական կազմակերպության շտապ օգնության ծառայությունը համալրվեց նոր մեքենաներով՝ 1 ռեանիմոբիլ և 2 գծային: Մեքենաների ընդունման արարողությանը ներկա էին մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Լիլիա Կարպետյանը, բժշկական կազմակերպության տնօրենի տեղակալ Կարեն Ասատրյանը և աշխատակիցները:
Նշենք, որ ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ՝ 2018 թվականի մարտի 22-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չինանստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն անհատույց տրամադրվել են 200 շտապ օգնության մեքենաներ:
Վայոց ձորի մարզի բուժհաստատություններին՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության բաշխացուցակի, տրամադրվել է 4 շտապ օգնության գծային մեքենա և 1 շտապ օգնության ռեանիմոբիլ, հետևյալ բաշխվածությամբ.
Եղեգնաձորի ԲԿ՝ 2 շտապ օգնության գծային մեքենա և 1 շտապ օգնության ռեանիմոբիլ,
Վայքի ԲՄ՝ 1 շտապ օգնության գծային մեքենա,
Ջերմուկի ԱԿ՝ 1 շտապ օգնության գծային մեքենա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34