Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին վերաբերող 2018 թվականի երրորդ հաղորդումը

27.09.2018

 Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ, մասնակցությամբ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանի, տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները կամ աշխատակիցները:
Մարզպետն իր խոսքում կարևորեց համայնքային ոստիկանության գործունեության վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունները: Իսկ ոստիկանության մարզային վարչության պետը  շեշտադրեց համայնքային ոստիկանների գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը նպաստող պայմանները՝ բոլոր բնակավայրերում ոստիկանների համար աշխատասենյակների առկայություն, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ակտիվ համագործակցությունը:
Քննարկվող հարցերի վերաբերյալ արտահայտվեցին մարզպետի տեղակալներ Նանե Ասատրյանը, Ռազմիկ Տոնոյանը, Գևորգ Ավագյանը և հարցերին վերաբերող ոլորտը համակարգող ստորաբաժանումների ղեկավարները:
Ընդունված կարգի համաձայն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ:
Նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում համայնքային ոստիկանության ծառայությունների կողմից պլանավորվել ու պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել համայնքների ղեկավարների և բնակչության հետ:
Մանրամասնորեն ներկայացվեց 2018 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների համայնքային ոստիկանության գործունեությունը:

Ամփոփելով հանդիպումը, մարզպետ Ա. Սաղաթելյանը  շնորհակալություն հայտնեց մարզային վարչությանը Վայոց ձորի մարզում հանցագործության դեմ պայքարում և հասարակական կարգ ու կանոնի պահպանման գործում ունեցած մեծ դերակատարության համար:
Գնդապետ Գ. Գրիգորյանն էլ շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակազմին՝ բնակչության անվտանգ կեսնագործունեության պահովման խնդիրների շուրջ արդյունավետ համագործակցության համար, հավելելով, որ ակնկալվում է ավելի սերտ համագործակցություն, կարևորելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի աշխատակիցների ջանքերն այս ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03