Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 01.06.2018

Սիրելի երեխաներ: Հարգելի ծնողներ, տատիկներ և պապիկներ: Ջերմորեն շնորհավորում եմ մոլորակի ամենապայծառ տոներից մեկի` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Հունիսի 1-ը ևս մեկ առիթ է դրսևորելու երեխաների հանդեպ մեր անսահման սերն ու ջերմությունը, ի ցույց դնելու մեր անմնացորդ նվիրվածությունն ու հոգածությունը մեր հասարակության վաղվա օրը կերտողների հանդեպ: Հարգելի ծնողներ, Ձեր ուսերին է դրված երեխաներին ընտանեկան ջերմությամբ պարուրելու, առողջ սերունդ դաստիարակելու և ընտանիքի արժանի հերթափոխ ապահովելու դժվարին պատասխանատվությունը: Ուստի մաղթում եմ Ձեր ընտանիքներին սեր ու բարեկեցություն: Թող տա Աստված, որ ձեր ընտանիքներում բազմիցս հնչեն նորածին երեխաների առաջին ճիչերը: Իհարկե, կրթված ու զարգացած սերունդ դաստիարակելը ինչպես յուրաքանչյուր ծնողի ու ընտանիքի, այնպես էլ պետության ու մեր հասարակության խնդիրն է: Մարզային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում եղել և մնում են երեխաների առողջության պահպանման, սոցիալական ապահովվածության, կրթության ու

ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանը հանդիպեց գործակարգավարական խորհրդակցության անդամների հետ

ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանը հանդիպեց գործակարգավարական խորհրդակցության անդամների հետ 01.06.2018

Այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանը հանդիպեց գործակարգավարական խորհրդակցության անդամների հետ: Ողջույնի խոսքից հետո մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը ներկայացրեց, որ Վայոց ձորի նախկին մարպետ Հարություն Սարգսյանի հրաժարականից հետո, ՀՀ կառավարությունը Վայոց ձորի մարզպետ է նշանակել Արագած Սաղաթելյանին: Ս. Թարվերդյանը նշեց, որ Արագած Սաղաթելյանին ներկայացնելու կարիք առանձնապես չկա, քանզի խորհրդակցության բոլոր անդամները ծանոթ են նրան, ականատես են եղել պետական տարբեր կազմակերպությունների ղեկավարի պաշտոնում նրա հաջողված աշխատանքին, իսկ 2014 թվականին Վայք քաղաքում կայացած արտահերթ ընտրություններում Վայք քաղաքի ղեկավարի պաշտոնում ընտրվելուց հետո արդեն աշխատանքային համագործակցություն են ունեցել նրա հետ որպես ՏԻՄ ղեկավարի: Այնուհետև Ա. Սաղաթելյանը ներկայացրեց իր մոտեցումները աշխատանքային գործունեության կազմակերպչական խնդիրներին և խոսեց մարզի զարգացման գործընթացի վերաբերյալ իր տեսլականի շուրջ: Ա. Սաղաթելյանը հետաքրքրվեց մարզի տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքներով ու առկա խնդիրներով:

ՀՀ կառավարության որոշմամբ Արագած Սաղաթելյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ

ՀՀ կառավարության որոշմամբ Արագած Սաղաթելյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ 01.06.2018

ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի նիստում Արագած Սաղաթելյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ: ՀՀ Կառավարության որոշմամբ կատարվել են նաեւ հետևյալ նշանակումները. Արագածոտնի մարզպետ՝ Աշոտ Սիմոնյան, ՀՀ Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյան, Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյան, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյան, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյան, Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյան, Լոռու մարզպետ՝ Հրանտ Մարգարյան:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 30.05.2018

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2018 թվականի մայիս ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.

Գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտի 100 ամյակին

Գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտի 100 ամյակին 25.05.2018

Ս/թ մայիսի 24-ին Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտի 100 ամյակին: Միջոցառումը կրում էր

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի առաջին Հանրապետության օրվա 100-րդ տարեդարձի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի առաջին Հանրապետության օրվա 100-րդ տարեդարձի կապակցությամբ 25.05.2018

Սիրելի հայրենակիցներ: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի` Հայաստանի առաջին Հանրապետության օրվա 100-րդ տարեդարձի կապակցությամբ: 1918 թվականին կազմավորվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, որ ձեռք բերվեց Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում մեր ժողովրդի մղված անհավասար, բայց և հաղթական պայքարով: Մեր ժողովրդի պատմությունը թեև եղել է անկումներով նաև, այնուամենայնիվ պատմությունն արձանագրել է մի շարք հերոսական վերելքներ, որոնցից մեկը ուղիղ մեկ դար առաջ 1918 թվականի հերոսամարտի արդյունքում ձեռք բերված Հայոց պետականությունն է՝ պետականության շուրջ հինգուկեսդարյա կորստից հետո: Հայաստանի առաջին Հանրապետության գոյատևման երկուսուկես տարիների ընթացքում ստեղծված պետական կառույցը հիմք հանդիսացավ նախ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, իսկ այնուհետ` Հայաստանի Հանրապետության։ 1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետության գոյությունը մեր ժողովրդի հայրենասիրության, անկախ ապրելու որոշմանը տեր լինելու պատմական վկայություն է: Փառք ու պատիվ մաղթենք

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-23 10:40:23