Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

09.07.2018

Հուլիսի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը:
Խորհրդակցության սկզբում մարզի ղեկավարը ներկայացրեց նորանշանակ երիտասարդ փոխմարզպետներ Գևորգ Ավագյանին, Նանե Ասատրյանին և Ռազմիկ Տոնոյանին: Ա. Սաղաթելյանն իր խոսքում հաջողություն և բեղմնավոր աշխատանք ցանկացավ նորանշանակ պաշտոնյաներին՝ ընդգծելով, որ մարզպետարանի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակցի ջանքները և եռանդը պետք է ուղղված լինեն Վայոց ձորի զարգացմանը և առաջընթացին:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց Վայոց ձորի քաղաքաշինության ոլորտում հրատապ լուծում պահանջող խնդիրներին: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը ներկայացրեց հրատապ լուծում պահանջող խնդիրները և դրանց կարգավորման համար պահանջվող ֆինանսական մանրամասները:
Խոսվեց մարզում ընթացող բերքահավաքի մասին: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը նշեց, որ ընթացիկ տարում սպասվում է 1000 տոննա ծիրանի բերք, ինչպես նաև հացահատիկային մշակաբույսերի և խաղողի բարձր բերքատվություն:
Ներկայացվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման կիսամյակային տվյալները:
Սոցիալական և առողջապահության ոլորտի վերաբերյալ զեկուցվեց հիվանդների թվի, առողջապահական կազմակերպություններում կատարված բժշկական միջամտությունների, իրականացվող սկրինինգային ուսումնասիրությունների մասին:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը նշեց, որ Վայոց ձորից <<Հասմիկ>> ամառային ճամբար է մեկնել անապահով ընտանիքների երեխաների 2-րդ հերթափոխը: Վարչության պետը տեղեկացրեց, որ առաջին հերթափոխի ժամանակ ճամբար են մեկնել 55 երեխաներ, երկրորդ հերթափոխի ժամանակ՝ 70: Ընդհանուր առմամբ, Վայոց ձորից ամառային ճամբար կմեկնի 195 երեխա: Նշենք, որ ճամբարն անցկացվում է Հանքավան քաղաքում:
Զորահավաքային նախապատրաստության բաժինը զեկուցեց, որ մարզում ամառային զորակոչը մեկանարկել է հուլիսի 6-ին:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Ա. Սաղաթելյանը ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարություններ տվեց՝ ուղղված ոլորտային խնդիրների լուծման ընթացքին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38