Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելության սեպտեմբեր ամսվա արդյունքները

02.10.2018

 2018 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ  տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության էին եկել 16 քաղաքացիներ, որոնցից  1-ը  դիմել էր շինանյութի պահանջով (պահանջը բավարարվել է ),  1-ը՝  երեխային հատուկ խնամքի  գիշերօթիկ հաստատություն տեղափոխելու  խնդրանքով (գործն ընթացքի մեջ է ), 3-ը դիմել էին նպաստի, 6-ը՝ բնակարանի, 2-ը՝ աշխատանքի տեղավորման, 3-ը՝ այլ հարցերով:   Նշված քաղաքացիների խնդրանքը բավարարելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին դիմումները ուսումնասիրելու և հնարավորության առկայության դեպքում դիմումներում  բարձրացված պահանջներն ու խնդրանքները բավարարելու  հանձնարարություն է տվել :

Նշենք, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում դրամական աջակցության խնդրանքով դիմել են 42 քաղաքացիներ, որոնց խնդրանքը բավարարվել է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40