Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌԴ Արխանգելսկի մարզի արհմիությունների անդամներից կազմված պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզում

05.10.2018

 Ս/թ սեպտեմբերի 19-25-ը ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը գտնվում էր ՌԴ Արխանգելսկի մարզում:
Հոկտեմբերի 4- ին փոխադարձ այցով Արենի համայնք է ժամանել Արխանգելսկի մարզի արհմիությունների 4 անդամներից կազմված պատվիրակությունը: Հյուրերին դիմավորել են Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը և Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը:
Պատվիրակության անդամները ծանոթացել են Արենի համայնքի պատմությանը, գինեգործության մշակույթին  և եղել Արենիի գինու գործարանում, ուր համտեսել են <Արենի> տեսակի խաղողից պատրաստված անուշահամ գինիներ: Այնուհետև հյուրերը ժամանել են Ջերմուկ առողջարանային քաղաք:
Պատվիրակությունը մասնակցելու է նաև ավանդական <Արենի գինու փառատոնի> 10-րդ հոբելյանական միջոցառմանը, որը նվիրված է լինելու հայազգի լեգենդ, մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:44:17