Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Գետափի մանկապարտեզին գույք է տրամադրվել 20.04.2018
ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր խոշորոցված համայնքի Գետափ բնակավայրի մանկապարտեզին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից տրամադրվել է մեկ միլիոն յոթ հարյուր ութսունմեկ հազար չորս հարյուր հիսուն հազար դրամի գույք՝ գրասեղան, աթոռներ, մահճակալներ, զգեստապահարաններ, մանկական սեղաններ և աթոռներ: Հանձնմանը ներկա են եղել համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, մանկապարտեզի տնօրեն Վարսիկ Աբրահամյանը, մատակարար ընկերության ներկայացուցիչ Արազ Բզնունին: Նշենք, որ մանկապարտեզը հիմնանորոգվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից և

Իրազեկում 19.04.2018
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 20-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Լևոնյան, Իսակովի, Չարենցի, Մշեցու, Բաղդասարյան, Խանջյան, Կամոյի փողոցների և նրբանցքների, ինչպես նաև Շատին գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կայացավ քաղաքացիների ապրիլ ամսվա ընդունելությունը 18.04.2018
2018 թվականի ապրիլի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար նախապես ցուցակագրվել էր 102 քաղաքացի, ընդունելության էին եկել 119-ը: Ընդունելության եկած 118 քաղաքացիները դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվել է: Մեկ քաղաքացի դիմել էր

Ջերմուկի անտառտնտեսության տարածքում տնկվել է 2000 հատ հացենի և թեղի ծառատեսակների սեմնաբուսակներ 17.04.2018
> ծրագրի շրջանակում ս/թ ապրիլի 14-ին կայացած չորրորդ համապետական շաբաթօրյակի ընթացքում > ՊՈԱԿ-ի > մասնաճյուղի տարածքում (Կեչուտի ջրամբարի հարակից տարածք) տնկվել է շուրջ 2000 հատ հացենի և թեղի ծառատեսակների սեմնաբուսակներ: Ծառատունկն իրականացվել է

Կայացավ ,,Ընթերցանության համահայկական օլիմպիադա-2018,, միջոցառման մարզային փուլը 17.04.2018
Ապրիլի 16-ին Եղեգնաձորի ավագ դպրոցում անցկացվեց ,,Անտարես,, հրատարակչության և ՀՀ ԿԳՆ հետ համատեղ կազմակերպված ,,Ընթերցանության համահայկական օլիմպիադա-2018,, միջոցառման Վայոց ձորի մարզային փուլը: Օլիմպիադան նախատեսված էր հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի աշակերտների համար: Օլիմպիադային մասնակցեցին Վայոց ձորի մարզի 17 հանրակրթական հաստատությունների 31 աշակերտներ: Մարզային փուլում առաջին պատվավոր տեղը գրավեց

Վայոց ձորում մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը 17.04.2018
Հայկական գրադարանային ասոցիացիան 2018 թվականի ապրիլի 16-23-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնում է Ազգային գրադարանային շաբաթ ամենամյա միջոցառումը: Վայոց ձորի մարզային գրադարանում ծրագիրը մեկնարկեց ապրիլի 16-ին, նոր գրքերի ցուցահանդեսով և ընթերցողների ձեռքի ու նկարչական աշխատանքների ցուցադրությամբ: Ազգային գրադարանային շաբաթին մասնակցում նաև Վայոց ձորի մարզային գրադարանը: Սիրով ներկայացնում ենք