Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախարար Սուրեն Պապիկյանը հերթական խորհրդակցությունն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

18.07.2018

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 17-ին ՀՀ մարզպետների մասնակցությամբ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, <Մաքուր Հայաստան> ծրագրի շրջանակներում մարզերում իրականացման ենթակա միջոցառումներին, ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով ՀՀ մարզպետարաններին <Այլ նպաստներ բյուջեից> ծախսային հոդվածով նախատեսված գումարների նպատակային օգտագործման, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների հայտերին վերաբերող հարցեր։ Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ անդրադարձ է կատարվել նաև մարզերի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ճամփեզրերին կառուցման (վերանորոգման, բարելավման) ենթակա հասարակական զուգարանների նվազագույն քանակի սահմանման և գիշերային ժամերին (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրավառությունները բացառելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելուն ուղղված խնդիրներին։

Ավարտին՝ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձարարել է հավատարիմ մնալ <Մաքուր Հայաստան> ծրագրի հիմքում դրված գաղափարներին և հետևողական լինել ծրագրի արդյունավետ իրականացման հարցում, սերտ համագործակցել ոստիկանության հետ զբոսաշրջային և պատմամշակութային հուշարձանների տարածքներում պատշաճ բնապահպանական միջավայր ապահովելու համար, ստուգել համայնքների կողմից ներկայացվող 2019 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկման հիմքում դրվող հողի հարկի և գույքահարկի հաշվարկային (ելակետային) տվյալների արժանահավատությունը։ Նախարարը մարզպետներին նաև հորդորել է համայքներում կյանքն աշխուժացնելու նպատակով ակտիվ բացատրական աշխատանքներ տանել սուբվենցիոն ծրագրերի դրական ազդեցությունների շուրջ, ինչպես նաև քննարկել և առաջիկայում առաջարկություններ ներկայացնել մարզերի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ճամփեզրերին հասարակական զուգարաններ կառուցելու տեխնիկական հնարավորությունների մասին։

Աղբյուրը՝ http://mtad.am, 17.07.2018

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29