Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանն ընդունեց Արենի համայնքի Չիվա բնակավայրի բնակիչներին

20.07.2018

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանն ընդունեց Արենի համայնքի Չիվա բնակավայրի բնակիչներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը:
Բնակիչները բողոքում էին Չիվայի վարչական տարածքում գտնվող արոտավայր հանդիսացող հողատարածքի օտարման դեմ, նշելով, որ գյուղացիները չեն կարողանում իրենց անասունները արոտի տանել օտարված տարածք, քանի որ այդ տարածքն արդեն անհատ անձի սեփականություն է հանդիսանում:
Մարպետը և համայնքի ղեկավարը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկա շաբաթվա ընթացքում այցելել Չիվա, տեղում ծանոթանալ իրավիճակին և հողատարածքի օտարման փաստաթղթերին ու իրավական հիմքերին, ինչպես նաև փորձել գտնել խնդրի լուծման փոխադարձ ընդունելի տարբերակ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13