Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ 15.05.2018

Սիրելի հայրենակիցնե՛ր: Ջերմորեն շնորհավորում եմ Վայոց ձորի ողջ ազգաբնակչությանը՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Ընտանիքը հայ ժողովրդի համար սրբության սրբոց է, ազգային արժեհամակարգի պահպանման և անհատի ձևավորման յուրահատուկ դարբնոց: Ընտանիքը տուն է ու օջախ, որի ամրությունը պայմանավորված է օջախում տիրող սիրով ու միմյանց նկատմամբ տածած ուշադրությամբ ու հոգատարությամբ: Յուրաքանչյուր երկիր հզոր է ամուր ու կայացած ընտանիքներով, քանզի ընտանիքն է հանդիսանում հասարակության ձևավորման բջիջը և դարերի ընթացքում ձևավորված ավանդույթները, ազգային ու համամարդկային կարևորագույն արժեքները սերունդներին փոխանցելու հասարակական օղակը: Աներկբա է, որ ամուր ընտանիքը ամուր պետականություն ունենալու ամենահիմնական պայմանն է, որովհետև ընտանեկան միջավայրով է պայմանավորված անհատի դաստիարակությունը: Իսկ դաստիարակությունն անհատի քաղաքացիական մտածողության հիմքն է: Քաղաքացիական հասարակության ձևավորումը պայմանավորված է հենց անհատների հանրային մտածողությամբ: Եվ որքան ամուր են ընտանիքի հիմքերը, նույն չափով ամուր է տվյալ պետականությունը: Երիցս ճշմարիտ են հայ մեծ վիպասան Մուրացանի խոսքերը՝ զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ: Զորություն ու ամրություն ձեր ընտանիքներին: Մաղթում եմ բոլորիդ՝

Իրազեկում

Իրազեկում 15.05.2018

,,Վեոլիա Ջուր,, ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 15-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրազեկում

Իրազեկում 15.05.2018

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆ ՌԴ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ո՞վ պետք է շենացնի մեր հայրենիքը, եթե ոչ մենք

Ո՞վ պետք է շենացնի մեր հայրենիքը, եթե ոչ մենք 15.05.2018

 Ո՞վ պետք է շենացնի մեր հայրենիքը, եթե ոչ մենք

Ո՞վ պետք է շենացնի մեր հայրենիքը, եթե ոչ մենք

Ո՞վ պետք է շենացնի մեր հայրենիքը, եթե ոչ մենք 15.05.2018

Ո՞վ պետք է շենացնի մեր հայրենիքը, եթե ոչ մենք

Կայացավ քաղաքացիների մայիս ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների մայիս ամսվա ընդունելությունը 15.05.2018

2018 թվականի մայիսի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանիմոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար նախապես ցուցակագրվել էր 92 քաղաքացի, ընդունելության էին եկել 103-ը: Ընդունելության եկած բոլոր քաղաքացիները դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվել է: Մեկ քաղաքացի դիմել էր նաև աշխատանքի տեղավորման խնդրանքով: Քաղաքացու խնդրանքը բավարարելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանձնարարություն է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարին: Հարցը գտնվում է լուծման փուլում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 17:24:57