Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ

27.07.2018

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը հյուընկալեց Եղեգնաձորի <Տուրիզմի տարածաշրջանային կենտրոն> ՀԿ-ի և իտալական ՓԻՆ /PIN/ ՍՊԸ-ի ներկայացուցիչներին:
Եղեգնաձորի <Տուրիզմի տարածաշրջանային կենտրոն> ՀԿ-ն և իտալական ՓԻՆ ՍՊԸ-ն համատեղ իրականացնում են <Բարձրացնել ՓՄՁ-ների մրցունակությունը կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման և լայն կիրառման միջոցով> ծրագիրը: Ծրագիրը հակիրճ կոչվում է ԱՐԵՎԱՁՈՐ:
Մարզպետին ներկայացվեցին ծրագրի ընդհանուր նպատակը և առաքելությունը, քննարկվեցին ընթացիկ և կատարվելիք աշխատանքները: Ծրագրի նպատակն է՝ նպաստել Վայոց ձորի տնտեսական մրցունակության բարձրացմանը՝ աջակցելով ՓՄՁ-ներին՝ լայնորեն կիրառելու կայուն նորարարական տեխնոլոգիաներն իրենց գործում:
Ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝ արևային ֆոտովոլտային կայանի կառուցում և էկոտուրիզմի զարգացում:
Մարզպետը հետաքրքրվեց ծրագրային ընթացիկ աշխատանքներով: Ծրագրի ղեկավարները նշեցին, որ իրականացման առաջին տարում հիմնականում կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, որոնք վերաբերում են արևային ֆոտովոլտային կայանի կառուցմանը և Վայոց ձորում էկոտուրիզմի հմարավորությունների հետազոտությանը:
Նշենք, որ ծրագիրը մեկնարկելէ 2016թ. դեկտեմբերին:
Ծրագրի առաջին տարում կատարվել է հանրային իրազեկում, որն ավելի մասսայական դարձավ Եղեգնաձորում կազմակերպված <ԵՄ օրերը Հայաստանում> միջոցառման ընթացքում:
Մարզպետ Արագած Սաղաթելյանի հարցին, թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվել արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ուղությամբ, ծրագրի ներկայացուցիչները նշեցին, որ ԱրԷԿ-ի կառուցման համար ընտրվել և վարձակալվել է հարմար տարածք, կատարվել է այդ տարածքի ուսումնասիրություն, տեխնիկական խոչնդոտների և հնարավորությունների գնահատում, ուսումնասիրվել և վերլուծվել են եղանակային պայմանները, անցկացվել են գեոդեզիական և գեոլոգիական հետազոտություններ, ինչպես նաև կատարվել են ԱրԷԿ-ի նախագծային և ընթացիկ այլ աշխատանքներ:
Ինչ վերաբերում է ծրագրի էկոտուրիզմի բաղադրիչին, ապա այստեղ ևս իրականացվել են մեծածավալ աշխատանքներ: Իտալացի գործընկերների հետ կատարվել է շուկայի հետազոտություն, կազմվել է զբոսաշրջության ոլորտում ընդգրկված սուբյեկտների ցանկը, հյուրատների համար կազմվել և բաժանվել է 2 տեսակի հարցաթերթիկ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Առաջին հարցաթերթիկը լրացվել է հյուրի կողմից, իսկ մյուսը՝ հյուրատան տիրոջ կողմից: Լրացված հարցաթերթիկների վերլուծության տվյալների հիման վրա իրականացվել է շուկայի հետազոտություն:
Նշենք, որ ծրագրի շահառուներ են հանդիսանում Գլաձոր, Հեր-հեր, Կարմրաշեն, Արտաբույնք, Շատին, Գողթանիկ, Վերնաշեն և Եղեգնաձոր համայնքները:
Ծրագրի վերջնական շահառուները կլինեն մոտ 16 նոր ձեռնարկություններ, մոտ 85 գործող ձեռնարկություն, որոնք առնչվում են էկոտուրիզմին կամ բարձրացնում են էներգաարդյունավետությունն իրենց գործում: Ծրագրի արդյունքում կստեղծվի 93 աշխատատեղ և 4 նորաստեղծ կազմակերպություն:
Ողջունելով և հաջողություն մաղթելով ծրագրի հետագա աշխատանքներին, մարզպետ Ա. Սաղաթելյանը նշեց, որ նման ծրագրերի կարևորությունը կայանում է նրանում, որ ցանկացած ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչ ուղղված լինի մարզի բնակչության կարիքների բացահայտմանը, աղքատության հաղթահարմանը և Վայոց ձորի մարզի զարգացմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:06:07