Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանն այցելեց Եղեգնաձորի բժշկական կենտրոն

26.07.2018

 Երեկ՝ հուլիսի 25-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանն այցելեց Եղեգնաձորի բժշկական կենտրոն, տեղում ծանոթանալու կատարվող աշխատանքներին, ինչպես նաև բուժաշխատողներին հուզող խնդիրներին։
Հանդիպմանը մասնակցում էին Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Անահիտ Կարապետյանը, ինչպես նաև կենտրոնի բուժանձնակազմը։ Հանդիպմանը բարձրացվեցին լուծում պահանջող մի շարք  հարցեր։
Բժիշկներն առանձնապես մտահոգված էին, որ Եղեգնաձորի բժշկական կենտրոնը չունի ժամանակակից սարքավորումներ, մասնավորապես՝ ռենտգեն սարքը գործում է դեռևս խորհրդային տարիներից, որն արդի բժշկական պահանջներին այլևս չի համապատասխանում: Մտահոգություն հնչեց նաև այն մասին, որ ԲԿ-ում չի գործում ինֆեկցիոն բաժանմունքը, ինչի անհրաժեշտությունը խիստ է զգացվում:
Մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը ուշադրությամբ լսելով բուժաշխատողների կողմից բարձրացված հարցերը, արձանագրելով դրանք, խնդրեց, որ առկա բոլոր խնդիրները համակարգվեն և գրավոր ներկայացվեն: Ռ. Տոնոյանը խոստացավ, որ բարձրացված հարցերին կտրվեն համապատասխան լուժումներ՝ ըստ առաջնայնության։
Մարզպետի տեղակալն ամփոփելով հանդիպումը, կարևորեց՝ մարզի ազգաբնակչությանը որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը։ Վերջում մարզպետի տեղակալ Ռ․ Տոնոյանը արդյունավետ աշխատանք մաղթեց բոլորին, ի շահ մարզի ազգաբնակչության առողջության պահպանմանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57