Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի առաջին Հանրապետության օրվա 100-րդ տարեդարձի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի առաջին Հանրապետության օրվա 100-րդ տարեդարձի կապակցությամբ 25.05.2018

Սիրելի հայրենակիցներ: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի` Հայաստանի առաջին Հանրապետության օրվա 100-րդ տարեդարձի կապակցությամբ: 1918 թվականին կազմավորվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, որ ձեռք բերվեց Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում մեր ժողովրդի մղված անհավասար, բայց և հաղթական պայքարով: Մեր ժողովրդի պատմությունը թեև եղել է անկումներով նաև, այնուամենայնիվ պատմությունն արձանագրել է մի շարք հերոսական վերելքներ, որոնցից մեկը ուղիղ մեկ դար առաջ 1918 թվականի հերոսամարտի արդյունքում ձեռք բերված Հայոց պետականությունն է՝ պետականության շուրջ հինգուկեսդարյա կորստից հետո: Հայաստանի առաջին Հանրապետության գոյատևման երկուսուկես տարիների ընթացքում ստեղծված պետական կառույցը հիմք հանդիսացավ նախ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, իսկ այնուհետ` Հայաստանի Հանրապետության։ 1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետության գոյությունը մեր ժողովրդի հայրենասիրության, անկախ ապրելու որոշմանը տեր լինելու պատմական վկայություն է: Փառք ու պատիվ մաղթենք

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ 24.05.2018

Սիրելի շրջանավարտներ: Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Վերջին զանգի կապակցությամբ: Բարի երթ ու կանաչ ճանապարհ եմ մաղթում 2017-2018 ուսումնական տարում Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատություններին հրաժեշտ տվող 263 շրջանավարտներին: Թող նորանոր ձեռքբերումներով ու հաղթանակներով լի լինի բոլոր շրջանավարտների կյանքի ուղին: Սիրելիներս, այսօր տոն է ձեզ համար, քանզի դուք քայլ եք կատարում դեպի կյանքի նոր փուլ, անցյալում թողնելով ձեր վարդագույն մանկության, գունագեղ պատանության տարիների պատմությունը` դպրոցական կրթության անվերադարձ հեռացող ժամանակահատվածը: Դա կյանքի մի շրջան էր, ուր դուք գտնվում էիք ձեր սիրասուն ծնողների ու սիրելի ուսուցիչների հոգածության ներքո և ձեր երազանքները թևեր էին առնում ընտանիքում ու դպրոցում ձեր շուրջը ձևավորված անկեղծ ու ջերմ մթնոլորտում: Հաստատ է, որ ձեր ընտանիքներից բխող ջերմությունը և սիրելի ուսուցիչների բարեմաղթանքներն ու խորհուրդները կօգնեն ձեզ կյանքի գալիք ճանապարհը նույնպես անցնել արժանապատվորեն: Իսկ դպրոցում ձեռք բերած ամենաարժեքավոր գանձի` գիտելիքի շնորհիվ դուք կարող եք հաղթահարել բոլոր դժվարությունները և լուծել հետագայում ձեր ճանապարհին հանդիպած խնդիրները: Համոզված եմ,

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 22.05.2018

Այսօր՝ մայիսի 22-ին, կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2018 թվականի հերթական նիստը, որը վարում էր կոմիտեի անդամ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը,: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, և այն դպրոցների տնօրենները, որտեղ իրականացվել էր աուդիտի ուսումնասիրություն: Օրակարգում ներառված էր՝

Իրազեկում

Իրազեկում 21.05.2018

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆ ՌԴ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական  հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 21.05.2018

Այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկվեց մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին, այդ թվում Ռինդի մանկապարտեզի վերանորոգմանը, Աղնջաձոր համայնքի նախորդ տարի շահագործված ոռոգելի ջրագծի վերականգմանը, Սահմանապահ Խաչիկ համայնքում նոր բացվող կարի արտադրամասի համար տարածքի հատկացման գործընթացին, Գոմք և Արտաբույնք համայնքների կողմից խմելու ջրագծի համանքային ջրատարերը ,,Վեոլիա Ջուր,, ընկերությանը նվիրաբերելուն վերաբերող հարցեր: Ներկայացվեց մարզում կատարված գարնանացանի, պետական աջակցության ծրագրով մարզի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող պարարտանյութերի ներկրմանը, ցրտահարության պատճառով վնասված պտղատեսակների սպասվելիք բերքի վնասի չափին, ինչպես նաև մատուցվող անասնաբուժական ախտորոշիչ և կանխարգելիչ ծառայությունների որակին և մատուցման ժամանակացույցին (ըստ հիվանդությունների կանխարգելման

Ես ապագա զինվոր եմ

Ես ապագա զինվոր եմ 18.05.2018

Բանակը հասարակության մի մասն է, և որքան այդ հասարակության մտածողությունը սթափ և առողջ է, այնքան արժևորված է բանակի դերը, այնքան հպարտություն է հայ երիտասարդի համար երկրի պաշտպանի կոչումն ու առաքելությունը: Ավագ սերնդի փորձն ու գիտելիքները, անցած ուղուց քաղած դասերը ևս հայ զինվորին փոխանցելն ու նրա մարտական ոգին էլ ավելի ամրացնելը, մեզանից շատերի պարտականությունն է և դա մենք պետք է կատարենք՝ նպատակ ունենալով հայրենիքը ընդունել որպես գերագույն արժեք: Ապրիլի 1-ից մեկնարկել է ,,Ես ապագա զինվոր եմ,, ծրագիրը, որն իրականացնում է ,,Վայոց ձոր մարզի երիտասարդկան կենտրոն,, հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագիրը նպատակ ունի հաղորդակից դարձնել նախազորակոչային տարիքի երիտասարդներին զինվորական կյանքին, առօրյային, դժվարություններին ու հնարավորություններին: Նպատակ ունի նպաստել զինվոր-երիտասարդ, զինվոր-հասարակություն կապի ստեղծմանը և ամրապնդմանը: Ծրագրի շրջանակներում ապրիլի 20-ին կենտրոնը հյուրընկալել էր Վայքի զորամասի 12 զինվորների և Եղեգնաձորի, Վայքի և Ազատեկի նախազորակոչային տարիքի 12 տղաների: Զինվորները կիսվեցին իրենց տպավորություններով կենտրոնի կամավորների և երիտասարդների հետ: Հանդիպման ընթացքում կատարվեց վիճակահանություն, որի արդյունքում որոշվեցին ,,Մեկ օր զինվորի հետ,, ծրագրի սպորտային խաղերի մասնակից զույգերը՝ մեկ զինվորի կցվեց մեկ նախազորակոչային տարիքի երիտասարդ: Մայիսի 16-ին ծրագրի աշխատակազմը արդեն զորամասում էր 12 երիտասարդների և համերգային ծրագրի մասնակիցների հետ: Սպորտային խաղերի մասնակիցները այցելեցին հրաձգարան, որտեղ գնդապետ Մանուչարյանը սիրով բացատրեց, թե ինչպես պետք է մասնակիցները կատարեն հրաձգային վարժությունը, ինչպես նաև մարտավարության տեսակները և անվտանգության կանոնները: Հրաձգարանում անցկացվեցին հրաձգության և նռնակի նետման մրցույթները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 17:24:57