Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանն այցելեց <Սատար> հասարակական կազմակերպություն 07.06.2018
Հունիսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանն այցելեց հասարակական կազմակերպություն, հանդիպեց կազմակերպության կամավորների և աշխատակազմի հետ, ծանոթացավ ՀԿ-ի գործունեությանը և խնդիրներին: հաշմանդամների հասարակական կազմակերպության նախագահ Հունան Հունանյանը նշեց, որ ՀԿ-ն գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում, համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների հետ, իրականացնում է հայրենասիրական գործունեություն և աջակցում է սահմանափակ հնարավորություններով անձանց: Հանդիպման ժամանակ կազմակերպության կողմից ներկայացվեցին երկու փոքրիկ տեսանյութեր, որոնք պատմում էին ՀԿ-ի գործունեության և իրականացրած ծրագրերի մասին: Մարզպետը նշեց,
Հունիսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը հանդիպեց մարզային ենթակայության առողջապահական ութ կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցում էր մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը: Հանդիպման սկզբում առողջապահական կազմակերպությունների ղեկավարներին ուղղված իր խոսքում մարզպետ Ա. Սաղաթելյանը խստորեն պահանջեց, որպեսզի նրանք անեն ամեն հնարավորը, իրենց ղեկավարած կազմակերպություններում բժշկական ծառայությունների մատուցման ընթացքում կոռուպցիոն դրսևորումների իսպառ բացառման նպատակով: Հանդիպումը կրում էր ճանաչողոկան բնույթ: Առողջապահական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրին իրենց տնտեսությունները, իրականացվելիք գործառույթները, կատարած աշխատանքները և առկա խնդիրները: Իրավիճակին ծանոթանալուց հետո մարզպետ Ա. Սաղաթելյանը կարևորեց որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը: Հանդիպման ավարտին մարզպետն արդյունավետ աշխատանք մաղթեց բոլորին, ի շահ մարզի ազգաբնակչության առողջության պահպանման:
Հունիսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի ճանաչողական բնույթի երկրորդ հանդիպումը մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ էր: Հանդիպմանը մասնակցում էր մարզպետարանի աշխատակազմի կրթութան, մշակույթի և սպորտի վարչության վարչության պետ Արփիար Ղազարյանը: Հանդիպումը Ա. Սաղաթելյանը սկսեց տնօրեններին ուղղված խստագույն պահանջով՝ աչալուրջ ու խիստ վերաբերմունք դրսևորել՝ դրամահավաքությունը և կոռուպցիոն որևէ երևույթ հանրակարթական հաստատություններում բացառելու նպատակով: Դպրոցի տնօրենները ներկայացրին իրենց ղեկավարած հաստատությունների վերաբերյալ կարևոր տվյալներ: Մարզպետ Արագած Սաղաթելյանը հետաքրքրվեց աշակերտների ընդհանուր առաջադիմությամբ, դպրոցական առարկայական օլիմպիադայի և միասնական քննությունների ձմեռային փուլի արդյունքներով և քննությունների երկրորդ փուլին դիմած աշակերտների թվի նվազման պատճառներով: Մարզպետը դպրոցի տնօրենների ուշադրությունը հրավիրեց
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 05.06.2018
Սահմանված կարգի համաձայն 2018 թվականի հունիսի 8-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Տեղեկատվություն 04.06.2018
2018 թվականի մայիս ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական անդրանիկ խորհրդակցությունը 04.06.2018
Այսօր՝ հունիսի 4-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական անդրանիկ խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները: Մինչ խորհրդակցություն սկսելը նորանշանակ մարզպետը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց երեք կարևոր խնդիրների վրա: Մարզպետ Արագած Սաղաթելյան կարևորեց. ա)աշխատանքային կարգապահության ներքին կանոնների խստիվ պահպանումը, բ)մարզպետարանում և մարզային ենթակայության կազմակերպություններում կոռուպցիոն դսևորումների բացառումը, գ) մարզի տարածքում հատվածական մտածողություն ծնող պատճառների իսպառ վերացումը: Որպես առաջին խորհրդակցություն այն որոշակիորեն կրում էր նաև ճանաչողական բնույթ: Ստորաբաժանումների ղեկավարները նախ