Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում-խորհրդատվություն

14.08.2018

Այսօր, ՀՀ կրթության տեսչական մարմնի նախաձեռնությամբ, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում մարզպետարանի ենթակայության 45 հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, ՀՀ կրթության տեսաչական մարմնի տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարա Հովհաննիսյանը, մարզպետարանի և տեսչական մարմնի և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Հանդիպում-խորհրդատվության նպատակն էր` 2018թ. գործունեության ծրագրով 2018թ. օգոստոսի 20-31-ը Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գործունեության՝ ՀՀ կրթության բնագավառի օրենսդրությանը համապատասխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, ինչպես նաև 4-րդ եռամսյակում մարզի 15 դպրոցներում իրականացվող ստուգումների գործընթացին ծանոթացնելու և ստուգմանը նախապատրաստվելը:
Բացման խոսքով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Ողջունելով տեսչական մարմնի տնօրենին, պաշտոնատար անձանց, դպրոցների տնօրեններին, մարզպետի տեղակալ Ն. Ասատրյանը շնորհակալություն հայտնեց այցի համար: Իր խոսքում Ն. Ասատրյանը կարևորեց դպրոցներում աշակերտների որակյալ կրթություն ստանալու խնդիրը, դպրոցները երիտասարդ և որակյալ կադրերով համալրելու հիմնահարցը՝ նշելով, որ դպրոցները պետք է ծառայեն միայն բարձրակարգ և որակյալ կրթություն տրամադրելու համար:
ՀՀ կրթության տեսաչական մարմնի ղեկավար Ա. Շագաֆյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և հակիրճ ներկայացրեց Կրթության տեսչական մարմնի գործառույթները, ընթացիկ և առաջիկա անելիքները: Խոսելով կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրական ոլորտի իրազեկման մասին, որը նպատակ ունի կանխել հնարավոր խախտումները և ապահովել հանրային շահերի պաշտպանությունը, Կրթության տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ տեսչական մարմինը պատրաստ է իր լիազորությունների և պատրականությունների շրջանակներում աջակցել և օժանդակել հանրակրթական ուսումնական հաստատություններին խորհրդատվական, մեթոդական ցուցումներով՝ միաժամանակ իրականացնելով վերահսկիչ և կանխարգելիչ գործունեություն:
ՀՀ կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը մանրամասն ներկայացրեց նախատեսվող ստուգումների ընթացակարգային հարցրերը, ինչպես նաև խոսեց իրավական ընդհանուր պահանջների մասին:
Հանդիպման երկրորդ մասում դպրոցների տնօրենները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերի մասին, ծավալված հարց ու պատասխանի միջոցով ստացան այդ հարցերի հետ կապված պարզաբանումներ, խորհուրդներ ու լուծման առաջարկներ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40