Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանն այցելեց Շատին համայքնի <Հռիփսիմե> գյուղական բժշկական ամբուլատորիա

10.08.2018

 Երեկ՝ օգոստոսի 9-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Վարդանյանի և ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանի ուղեկցությամբ այցելեց Շատին խոշորացված համայնքի  <Հռիփսիմե> գյուղական բժշկական ամբուլատորիա, տեղում ծանոթանալու բուժկետի աշխատանքներին։ Հանդիպմանը մասնակցում էին Շատին համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, ամբուլատորիայի տնօրեն Զոյա Մարտիրոսյանը և բուժկետի աշխատակիցները։ Հանդիպման նպատակը մարզպետարանի աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգումների արդյունքների ամփոփումն էր, որի ընթացքում միաժամանակ մշակվեցին միջոցառումների  ծրագիր՝ բացահայտված և վեր հանված խնդիրներին համակողմանի և վերջնական լուծում տալու նպատակով։
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ մարզպետի տեղակալ Ռ. Տոնոյանը, որը հավաստիացրեց, որ բարձրացված բոլոր հարցերն ու առկա խնդիրների լուծման ընթացքը կլինեն մարզպետարանի ուշադրության կենտրոնում և հսկողության ներքո։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40