Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վերաինտեգրման քաղաքականություն վերադարձող հայ միգրանտների համար ծրագիրը իր շրջանակներում աջակցել է բազմաթիվ հայ վերադարձողներին: Սակայն կան մի քանիսը, որոնք համարվում են առավել հաջողված և ստացված ծրագրեր: Ա.Տ. վերադարձել է Գերմանիայից կամավոր հիմունքներով 2016թ: Գաղտնիք չէ, որ մեկնողներից շատերը բարեկեցիկ կյանքի փնտրտուքներով դիմում են այդ քայլին ու մեկնում Եվրոպական երկրներ: Մինչ մեկնելը շահառուն ուներ դիզայների մասնագիտություն, լոգոների դիզայնի և պատրաստման փորձառություն: Վերադառնալուց հետո նա որոշեց կրկին զբաղվել իր մասնագիտությունով և դրամաշնորհի միջոցով ձեռք բերեց լազերային բազմաֆունկցիոնալ սարք /laser engraving and cutting machine/, որի միջոցով կկարողանա բազմաթիվ պրոդուկտներ ստեղծել, օրինակ արտաքին գովազդ, լոգոներ, հուշանվերներ և այլն: Սարքը փորագրում է տարբեր նյութերի վրա՝ ապակի, քար, փայտ, կաշի: Հաշվի առնելով իր մասնագիտական հմտությունները և կապերը՝ նա հետագայում նաև մտածում է սեփական դիզայներական գրասենյակը հիմնել:
Դեպի Հայաստան. ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐ 13.07.2018
Ջորջ Տաբակյան, Դիրան Բաղդադյան, Արմինե Առաքելյան, Վարդան Մարաշլյան, Սևան Քաբակյան, Լուսինե Քասարջյան. նրանք բոլորն էլ Հայաստան են վերադարձել՝ անցյալում թողնելով աշխարհի տարբեր ծայրերում հաջողված կարիերա, ապահով կյանք ու անհոգ առօրյա. նրանց Հայաստան է բերել մի գաղափար, որ այստեղ ապրողներիս կարող է մի քիչ անհասկանալի թվալ. նրանք իրենց ապահով կյանքը փոխել են հայ երևույթի հետ ամեն վայրկյան շփվելու, երգեցիկ հայերենով խոսելու, իրենց արմատները սեփական հողում ձգելու համար:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը աշխատանքային այցով եղել է սահմանապահ Խաչիկ գյուղում 11.07.2018
Հուլիսի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ուղեկցությամբ աշխատանքային այց է կատարել Արենի խոշորացված համայնքի Խաչիկ բնակավայր: Սահմանապահ Խաչիկ գյուղի կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում բնակավայրի բնակիչների հետ, որին մասնակցել են նաև բնակավայրի վարչական պատասխանատու Վարդան Ներսիսյանը, Եղեգնաձորի ՋՕԸ տնօրեն Հազարապետ Նազարյանը: Բնակիչների հետ հանդիպմանը քննարկվել է բնակավայրի կենսագործունեության համար կարևոր նշանակության հիմնախնդիրները, այդ թվում՝ ոռոգման ջրի և էլ-էներգիայի բնականոն մատակարարման հարցերը: Մարզպետը խոստացել է հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել բարձրացված հարցերի լուծման ընթացքին:

Այսօր՝ հուլիսի 11-ին, կայացավ Վայոց ձորի մարզում կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրների քննարկմանը նվիրված ՀԿ ներկայացուցիչների հետ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի երկրորդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ՀԿ ոլորտի 11 ներկայացուցիչներ, երկու շահագրգիռ անձիք և մարզպետարանի աշխատակազմի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը: Օրակարգում ներառված էր նախորդ(27.06.2018թ.) հանդիպմանը ձևավորված Վայք, Ջերմուկ և Եղեգնաձոր տարածաշրջանների կոորդինացիոն հանձնախմբերի գործողությունների ծրագրերի և առաջիկա անելիքների վերաբերյալ առաջարկությունների փաթեթի ներկայացման հարցը: Վայքի հանձնախմբի կատարած աշխատանքների մասին տեղեկություն հաղորդեց հանձնախմբի անդամ, տարածքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Ռուզան Ղազարյանը, իսկ Եղեգնաձորի հանձնախմբի կատարած աշխատանքների մասին խոսեցին Նեկտար Հովհաննիսյանը (ՀՕՄ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի պատասխանատու) և Նարինե Գրիգորյանը (Ջինջ Արփա ՀԿ նախագահ): Ջերմուկի հանձնախումբը գործողությունների ծրագրերի և առաջարկությունների փաթեթի մասին

Իրազեկում 10.07.2018
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ս/թ հուլիսի 11-ին, ժամը՝ 15.00, Վայոց ձորի մարզպետարանում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի երկրորդ հանդիպումը մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կներկայացվեն նախորդ(27.06.2018թ.) հանդիպմանը ձևավորված Վայք, Ջերմուկ և Եղեգնաձոր տարածաշրջանների կոորդինացիոն հանձնախմբերի գործողությունների ծրագրերը և առաջիկա անելիքների վերաբերյալ առաջարկությունների փաթեթը: Բոլոր շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու հանդիպմանը: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքների ղեկավարներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ նախկինում պետական պաշտոնի մեջ եղել են վայելքի էլեմենտներ, սակայն պաշտոնը պետք է ընկալվի որպես ծառայություն: «Դա պետք է սկսվի ինձնից և ես այդպես էլ վարվում եմ: Ակնհայտ է, որ պետական ծառայությունը պետք է լինի իրոք ծառայություն, ոչ թե արտոնություններ ունենալու, չարաշահումներ անելու հնարավորություն»,- ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետը տեղեկացրել է, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջարկների հիման վրա որոշում է կայացվել սուբվենցիաների գծով 10 մլրդ դրամ հատկացնել համայնքներին: Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ներկայացնել համապատասխան ծրագրերը, որոնք նախընտրելի է, որ վերաբերվեն ենթակառուցվածքներին, խմելու, ոռոգման ջրի համակարգերի վերականգնմանը, գյուղտեխնիկային և ճանապարհներին: «Հույս ունենք գումարները ծախսել այնպես, որ դրանք բերեն շղթայական ռեակցիա, որպեսզի տնտեսությունը մարզերում տեղից շարժվի»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է հատուկ ուշադրություն դարձվի շինարարության որակին: