Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանն այցելել է մարզի 113-ամյա բնակիչ Սիրուշ Մարգարյանին

01.10.2018

 Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի բնակիչ 113-ամյա Սիրուշ Սմբատի Մարգարյանին:
Մարզի միակ 100 ամյակն անցած Սիրուշ տատիկն ունեցել է 6 երեխա և նրանց հետ հարազատ մոր նման խնամել ու մեծացրել է նաև ամուսնու՝ Աբով Վահրամի Մարգարյանի մայրակորուստ 3 զավակներին, հավասարապես սիրելով ու գուրգուրելով ընտանիքի 9 երեխաներին:

Դժվարություններ շատ է տեսել Սիրուշ Մարգարյանը, քանի որ ստիպված է եղել որպես բռնադատված 1949-1956թթ. երեխաներին մեծացնել հայրենիքից հեռու՝ ՌԴ Ալթայի երկրամասում: Բայց ոչ մի դժվարություն չի խանգարել Աբով և Սիրուշ Մարգարյաններին 9 երեխաներին մեծացնելու և բոլորին իրենց նպատակին հասցնելու գործում:

Այսօր տարիների հեռվից նա հուզմունքով է հիշում անցած դժվարին օրերը, սակայն ուրախությամբ ու շատ սիրով է խոսում արդեն թոռների մասին: Սիրուշ Մարգարյանն ունի 26 թոռ: 113-ամյա Սիրուշ տատիկն իր երկարակեցության գաղտնիքը համարում է աշխատասիրությունը: Իսկ հյուրերի հետ զրույցում նրա դուստր Դոնարա Մարգարյանը նշեց, որ Սիրուշ Մարգարյանի առողջության գրավականը նրա առողջ սննդակարգն է եղել նաև:
Մարզպետն ու համայնքի ղեկավարը էլ ավելի ամուր առողջություն մաղթեցին Սիրուշ Մարգարյանին և համբերատարություն՝ նրա խնամակալ Գլաձորի միջնակարգ դպրոցի սիրված ուսուցչուհի Դոնարար Մարգարյանին, ով այսօր անցել է վաստակած հանգստի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57