Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզետի տեղակալ Գևորգ Ավագյանի մոտ կայացավ արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովի նիստը

01.10.2018

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզետի տեղակալ Գևորգ Ավագյանի մոտ կայացավ արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովի նիստը՝ օրակարգի հետևյալ հարցով՝ 2018թ սեպտեմբերի 21-ին ժամը 16:00-16:30-ի սահմաններում Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրում կարկտահարության հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի մասին:
Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ` ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Գևորգ Ավագյանը, քարտուղարում էր հանձնաժողովի քարտուղար ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Հայկ Կարապետյանը:
Նիստին հրավիրյալի կարգավիճակով մասնակցում էին Եղեգիս համայնքի գյուղատնտես Արամ Սիմոնյանը և Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Գոհար Խաչատրյանը:

Հարցը ներկայացրեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը: Հարցի վերաբերյալ արտահայտվեցին ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձոր մարզային փրկարարական վարչության պետ , փ/ծ փոխգնդապետ Հակոբ Սարգսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը և այլոք, որոնք հաստատեցին կատարված ուսումնասիրությունների և հաշվարկների ճշգրտությունը, ըստ վնասվել է :
Ամփոփելով նիստի աշխատանքները մարզետի տեղակալ Գևորգ Ավագյանը նշեց, որ կարկտահարությունից հետո անմիջապես եղել է տարածքում, շրջել և ծանոթացել ստեղծված վիճակին (2018 թ սեպտեմբերի 21-ին, ժամը 16.00-16.30 ժամանակահատվածում Քարագլխի վարչական տարածքում տեղացած առատ կարկուտի հետևանքով վնասվել էր բնակիչների հնդավոր այգիները և բանջար-բոստանային կուլտուրաները): Նա իր խոսքում կարևորեց պատկան մարմինների կողմից արագ արձագանքման, փաստագրման ու հաշվարկման աշխատանքների, ինչպես նաև դրանցում ընդգրկված մասնագետների աշխատանքի արդյունավետությունը:
Հանձնաժողովը հաստատեց ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի մասին կատարված հաշվարկների իսկությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:24:36