Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աղավնաձորում քննարկվեց խաղողի մթերման հետ կապված մի շարք հարցեր

27.09.2018

 Սեպտեմբերի 26 -ին  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը Արենի համայնքի  ղեկավար Հուսիկ Սահակյանի ուղեկցությամբ այցելեց Աղավնաձոր բնակավայր: Մարզպետը և համայնքի ղեկավարը  հանդիպում ունեցան Աղավնաձորի խաղողագործների և մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեց խաղողի մթերման հետ կապված մի շարք հարցեր։

Սակայն քննարկումները ցանկալի արդյունքի չբերեցին, քանզի խաղողագործները 1 կգ Արենի տեսակի խաղողի վաճառքի  գինն առաջարկում են 350 դրամ, որի հետ համաձայն չեն մթերող կազմակերպությունների՝ գինեգործարանների ներկայացուցիչները:

Որոշվեց մինչև բերքահավաք նորից կազմակերպել հանդիպում՝ երկու կողմի համար ընդունելի գնի որոշման ակնկալիքով: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03