Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի անսամբլը՝ միջազգային փառատոնի մրցանակակիր 24.07.2018
Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի 22 հոգանոց անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Սամվել Գրիգորյան) հուլիսի 18-ին մասնակցել է Վրաստանի Հանրապետության Քոբուլետի քաղաքում կայացած խորագիրը կրող միջազգային փառատոնին: Անսամբլը կատարել է հայ աշուղների երգեր: Փառատոնին մասնակցած, տարբեր երկրներից ժամանած, 75 խմբերի մեջ վայոցձորյան անսամբլն աչքի է ընկել աշուղական երգերի կատարմամբ և արժանացել է փառատոնի անվանակարգի Գրան Պրի մրցանակին: Նշենք, որ Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղը գործում է շուրջ տասը տարի, որտեղ այս պահին հայ ազգային ու աշուղական երգարվեստի կատարողական գաղտնիքներին ծանոթանալու առաջին քայլեր են անում երգարվեստի խմբի 50 աշակերտներ:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանն ընդունեց Արենի համայնքի Չիվա բնակավայրի բնակիչներին 20.07.2018
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանն ընդունեց Արենի համայնքի Չիվա բնակավայրի բնակիչներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը: Բնակիչները բողոքում էին Չիվայի վարչական տարածքում գտնվող արոտավայր հանդիսացող հողատարածքի օտարման դեմ, նշելով, որ գյուղացիները չեն կարողանում իրենց անասունները արոտի տանել օտարված տարածք, քանի որ այդ տարածքն արդեն անհատ անձի սեփականություն է հանդիսանում: Մարպետը և համայնքի ղեկավարը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկա շաբաթվա ընթացքում այցելել Չիվա, տեղում ծանոթանալ իրավիճակին և հողատարածքի օտարման փաստաթղթերին ու իրավական հիմքերին, ինչպես նաև փորձել գտնել խնդրի լուծման փոխադարձ ընդունելի տարբերակ:

Երեկ՝ հուլիսի 19-ին, աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ էր ժամանել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը։ Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալը ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Ռազմիկ Տոնոյանի և Գևորգ Ավագյանի ուղեկցությամբ Եղեգիսի կիրճով շրջայց կատարեց դեպի Եղեգիս գետի ակունքը: Շրջայցի ընթացքում կատարվեց Եղեգիս գետի ջրային ռեսուրսների փաստացի վիճակի ուսումնասիրություն։

Նախարար Սուրեն Պապիկյանը հերթական խորհրդակցությունն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ 18.07.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 17-ին ՀՀ մարզպետների մասնակցությամբ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, ծրագրի շրջանակներում մարզերում իրականացման ենթակա միջոցառումներին, ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով ՀՀ մարզպետարաններին ծախսային հոդվածով նախատեսված գումարների նպատակային օգտագործման, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների հայտերին վերաբերող հարցեր։ Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ անդրադարձ է կատարվել նաև մարզերի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ճամփեզրերին կառուցման (վերանորոգման, բարելավման) ենթակա հասարակական զուգարանների նվազագույն քանակի սահմանման և գիշերային ժամերին (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրավառությունները բացառելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելուն ուղղված խնդիրներին։ Ավարտին՝
Իրազեկում՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում ներդրումային ծրագրերի առաջարկների ընդունման մասին 18.07.2018
Վայոց ձորի մարզի հարգելի բնակիչներ, գործարարներ, շահագրգիռ անձիք